Գերմանիայի օտարերկյա ծագումով բնակիչների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի օտերարկյա ծագումով բնակիչների թիվը ռեկորդային ցուցանիշի է հասել։ Դաշնային վիճակագրական գերատեսչությունը օգոստոսի 1-ին հայտնել է, որ 2016-ին երկրում կար 18․6 մլն տղամարդ, կին ու երեխա՝ միգրացիոն կենսագրությամբ, ընդ որում նրանց 52 տոկոսն ունի Գերմանիայի անձնագիր, հայտնում է DW-ն։
Գերմանիայում բնակվող մարդկանց թիվը, որոնց արմատները արտեկրներից են,նախորդ տարվա համեմատ աճել է 8․5 տոկոսով ։ Գերմանիայի բնակչության 22․5 տոկոսը հիմա կազմում են ներգաղթյալները կամ նրանց սերունդները։
Այս աճը բացատրվում է առաջին հերթին 2015 ու 2016 թթ․ օտարերկրացիների մեծ ներհոսքով։ Հիմա Գերմանիայում բնակվում է 2․3 մլն մարդ Մերձավոր ու Միջին Արեւելքից, ինչը 51 տոկոսով շատ է, քան 2011-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



