«Փյունիկ»-ը պայմանագրեր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի և «Բանանց»-ի նախկին ֆուտբոլիստների հետ
SPORTԵրևանի «Փյունիկ»-ը պայմանագրեր է ստորագրել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 22-ամյա Երմակովը, որը «Կրասնոդար ՖԱ»-ի սան է, «Փյունիկ»-ին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրաս»-ը: Իսկ 20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



