Էրդողանը Թուրքիայի գերագույն ռազմական խորհրդից առաջ որոշել է հանդիպել վարչապետ Յըլդըրըմին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 2-ին տեղի ունենալիք գերագույն ռազմական խորհրդի նիստից առաջ հանդիպելու է Վաչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հանդիպումը տեղի է ունենալու Թարաբյաում գտնվող նախագահական նստավայրում:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` հանդիպմանը քննարկվելու է գերագույն ռազմական խորհրդի հետ կապված հարցեր:
Գերագույն ռազմական խորհրդի հանդիպումն ընթանալու է հույժ գաղտնի և փակ պայմաններում:
Ներկայումս Գերագույն ռազմական խորհրդում ներառված է 4 զինվորական և 10 քաղաքացիական պաշտոնյա:
Խորհրդում զինվորականների թիվը պակասել է 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո և հավաքվել է նոր կազմ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



