ԵՀ-ում մեկնաբանել են Թուրքիային ֆինանսական օգնության դադարեցման հնարավորությունը
SOCIETYԵվրահանձնաժողովը (ԵՀ) կարծում Է, որ Թուրքիայի ֆինանսավորման դադարեցման վերաբերյալ ցանկացած որոշում պետք Է հաշվի առնի երկկողմ հարաբերությունների լայն սպեկտրը, այժմ Անկարայի հետ փոխգործակցությունը համապատասխանում Է Եվրամիության շահերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Կառլոս Մարտինը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել Է, որ Գերմանիայի կառավարությունը նամակ Է հղել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիին եւ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման շուրջ բանակցությունների եվրակոմիսար Յոհաննես Հանին՝ Անկարայի վրա ֆինանսական ճնշում գործադրելու կոչով:
Բեռլինը, մասնավորապես, խնդրում Է ճշտել, թե կարելի Է արդյոք անհրաժեշտության դեպքում դադարեցնել Եվրամիության անդամակցության նախապատրաստման համար Թուրքիային ցույց տրվող աջակցությունը:
«Ֆինանսավորման դադարեցման ցանկացած որոշում չպետք Է ընդունվի Թուրքիայի նկատմամբ մեր ընդհանուր մոտեցումից առանձին, պետք Է նկատի առնվեն հետեւանքները Թուրքիայում մեր շահառուների համար:
Հանձնաժողովը շարունակում Է կարծել, որ Թուրքիայի հետ մեր փոխգործակցությունն ավելի քան անհրաժեշտ Է վերջին իրադարձությունների լույսով»,- լրագրողներին ասել Է Մարտինը՝ մեկնաբանելով իրադրությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



