Ութամյա ամերիկուհի դպրոցականը նվաճել Է Կիլիմանջարոն
SOCIETYՈւթամյա ամերիկուհի դպրոցականն ընտանիքի հետ բարձրացել Է Կիլիմանջարոյի գագաթը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Inside Edition-ը: Ռոքսի Գեթերը դարձել Է ամենակրտսեր տարիքի աղջնակը, որին հաջողվել Է նվաճել Աֆրիկայի ամենաբարձր լեռը: Նրա նվաճումը կգրանցվի արդյոք Գինեսի ռեկորդների գերքում, առայժմ հայտնի չԷ: Ռոքսին 10-ամյա եղբոր՝ Բենի, ինչպես նանեւ ծնողներ Բոբի եւ Սառա Գեթերների հետ հուլիսին մեկ շաբաթում հասել Է սարի գագաթ, որը գտնվում Է ծովի մակերեւույթից 5895 մետր բարձրության վրա:
Ամերիկացի ընտանիքը որոշել Է այս քայլին դիմել Տանզանիայում հանգստանալու ժամանակ: «Ես չեմ կարողանում հավատալ, որ նա (Ռոքսին) արեց դա»,- հայտարարել Է աղջնակի հայրը: Նա կանգ չԷր առնում: ՉԷր գանգատվում: Ես շատ զարմացած եմ, բայց նաեւ շատ ուրախ նրա համար»,- ասում Է տղամարդը:
Սառան հավելել Է, որ երբ իրենք հասել են լեռան գագաթ, ջերմաստիճանն այնտեղ եղել Է զրոյից մոտավորապես 13 աստիճան ցած, գրել Է Travel + Leisure հանդեսը: Ամենակրտսեր տարիքի ալպինիստ-տղան, որը նվաճել Է Կիլիմանջարոն, համարվում Է ամերիկացի Քիթս Բոյդը: Նա Աֆրիկայի լեռը բարձրացել Է 2008 թվականին յոթ տարեկան հասակում:



