ԱՄՆ-ում դադարեցրել են երկու ատոմային էլեկտրակայանների շինարարական աշխատանքները
INTERNATIONAL NEWSSantee Cooper եւ South Carolina Electric & Gas ամերիկյան ընկերություները դադարեցրել են Հարավային Կարոլինա նահանգում երկու ատոմակայանների շինարարական աշխատանքները։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով France Press-ը։
V.C. Summer նախագծի նախնական արժեքը կազմել է 11.4 մլրդ դոլար, սակայն ծախսերն ու պահանջները գերազացնցել են այդ թիվը, եւ այն կրկնապատկվել է։ Santee Cooper ընկերությունը հայտարարել է, որ աշխատանքների դադարեցման պատճառով երկու միջուկային ռեակտորների շահագործումը կսկսվի 2024 թվականից ոչ ավելի վաղ։
Ծրագրին մասնակից մյուս ընկերությունը՝ South Carolina Electric & Gas (SCE&G)-ը, հայտարարել է, որ չի կարող միայնակ շարունակել շինարարական աշխատանքները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



