Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արցախի Մարտունու շրջանում մեկնարկել է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց- ճամբարը

SOCIETY

Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում օգոստոսի 1-ից երկու շաբաթ տեւողությամբ գործելու է «Գիտելիքը ուժ է» ամառային դպրոց-ճամբարը, որը համանուն կրթական նախաձեռնության մի մասն է: Ինչպես տեղեկացրին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից, ամառային դպրոցին մասնակցում են Մարտունի քաղաքի, Գիշիի եւ հարակից գյուղերի 10-15 տարեկան 125 աշակերտներ: Նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ու Արցախի՝ կրթության ոլորտի մի խումբ մասնագետներին: «Ուրախ ենք, որ Մարտունու շրջանի մի շարք համայնքների դպրոցականների համար ամռան ընթացքում ժամանցն ու կրթությունը համատեղելու նման հնարավորություն է ստեղծվում: Ներգրավված են բարձրակարգ մասնագետներ եւ վստահ ենք, որ այս ամառային դպրոցը լուրջ խթան կհանդիսանա կրթական մակարդակի բարձրացման ու մասնագիտական կողմնորոշման առումով»,-ասել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը: Ամառային դպրոցի համար պատրաստվել է հատուկ ուսումնաժամանցային ծրագիր, որի հիմնական նպատակն է զարգացնել երեխաների հետազոտական, ստեղծագործական համագործակցության հմտությունները՝ ժամանցային եւ կրթական բաղադրիչների միջոցով: Կրթական մասը կառուցված է STEM (Science, Technology, Engineerig, Math) կրթության մոտեցումների հիման վրա:

Ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների կիրառմամբ եւ հետազոտական, հետաքրքրաշարժ ու զվարճալի առաջադրանքների միջոցով կամրապնդվեն եւ կխորացվի մասնակիցների գիտելիքները՝ ֆիզիկայի,մաթեմատիկայի, ճարտարագիտության եւ արվեստի ու պատմության բնագավառներում։ Մեծ ուշադրություն կդարձվի նաեւ հայ ժողովրդի պատմության ու հայ եկեղեցու պատմության ուսուցանմանը: «Ամառային դպրոցի կազմակերպման գաղափարն իրականում եկել է Գիշիի գյուղի փոքրիկներից մեկից։ Մենք էլ՝ հայաստանցի եւ արցախցի մի խումբ մասնագետներով որոշեցինք կյանքի կոչել այն եւ նախաձեռնել այնպիսի մի ճամբար, որն իսկապես օգտակար կլինի երեխաների համար՝ ապահովելով թե նրանց ժամանցը, թե անհրաժեշտ ու օգտակար գիտելիքների փոխանցումը: Ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների կողմից, երեխաների հետ կաշխատեն Հայաստանից եւ Արցախից հրավիրված լավագույն մանկավարժները, ովքեր իրենց փորձով կկիսվեն նաեւ տեղի ուսուցիչների հետ»,-ասել է նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

«Թեեւ սա ամառային դպրոց է եւ կրթական մասն ավելի գերակա է, բայց ծրագիրը մշակելիս փորձել ենք մեծ ուշադրություն դարձնել նաեւ ժամանցին: Ծրագրի շնորհիվ երեխաները դպրոցում ստացած գիտելիքները,դասագրքերում ներկայացված երեւույթները կկարողանան ավելի լավ պատկերացնել, տեսնել դրանց դրսեւորումները կյանքում, հասկանալ, որ այդ երեւույթներն իրականում կարեւոր են իրենց համար»,-ասել է  նախաձեռնության բովանդակային մասի պատասխանատու եւ համակարգող Տաթեւիկ Նալբանդյանը, ով նաեւ Միջազգային բակալավրիատի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի գրասենյակի կրտսեր դպրոցի ծրագրի խորհրդատու է։ Ամառային դպրոցում կներգրավվեն նաեւ մանկավարժներ, ովքեր «Գիտելիքը ուժ է» նախաձեռնության շրջանակում մասնակցել էին Մարտունու շրջանի ուսուցիչների համար կազմակերպված վերապատրաստման դասընթացներին: Ամառային դպրոցը հնարավորություն կտա մասնակիցներին իրականացնել իրենց փոքրիկ հետազոտությունը ըստ հետաքրքրության եւ ներկայացնել այն ընկերներին եւ ուսուցիչներին։ Կազմակերպիչներն ակնկալում են, որ այդպիսով աշակերտների շրջանում կմեծանա գիտության ասպարեզում մասնագիտական կրթություն ստանալու հակումը։ Կիրականացվեն նաեւ երեխաների շփման, հաղորդակցման հմտությունների զարգացմանն ուղղված խաղեր եւ վարժություններ, կլինեն սպորտային պարապմունքներ, պար, ֆիլմերի ցուցադրություն: Ճամբարականները կհուրընկալեն նաեւ հայտնի մարդկանց, ովքեր կկիսվեն իրենց հաջողության պատմություններով: Կլինի նաեւ այցելություն զորամաս եւ անմիջական շփում զինվորների ու սպայական կազմի հետ։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan