Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման ծրագրում ընդգրկվել է 503 անձ

SOCIETY

Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողների թիվը 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 91.5 հազար մարդ, որից 59.5 հազարը կանայք են, 21.4 հազարը` երիտասարդ: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տարածքային կենտրոնների կողմից հավաքագրվել է 4833 թափուր աշխատատեղ, կենտրոնների աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 4131 աշխատանք փնտրող, որից 523-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրի շրջանակներում:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 503 անձ: Ծրագիրը նախատեսված է աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար: Նպատակը՝ անմրցունակ անձանց հնարավորություն տալ աշխատավայրում ձեռք բերել աշխատանքային ունակություններ և կարողություններ՝ այդպիսով ապահովելով նրանց կայուն զբաղվածությունը:

Անմրցունակ անձին տրվում է ծրագրում ընդգրկվելու առաջնահերթություն, եթե նա ունի հաշմանդամություն, նրա ընտանիքն ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, ընտանիքում առկա է երկու և ավելի անչափահաս, նա ունի արտագնա աշխատանքի մեկնելու ռիսկ:

Ծրագրի շրջանակներում գործատուին մեկ անձի համար տրամադրվող միանվագ փոխհատուցման չափը 50.000-ից մինչև 200.000 դրամ է՝ կախված անձի անմրցունակության տեսակից (գումարը հաշվարկվում է իրավական ակտով սահմանված բանաձևով):

Աշխատաշուկայում անմրցունակ անձը ծրագրում կրկին կարող է ընդգրկվել ծրագրի ավարտից առնվազն երեք տարի հետո: Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 2016թ. կազմել է 88.4%: 

Դրանում ընդգրկված անձինք աշխատանքի են ընդունվել տնտեսության տարբեր ոլորտներում, որպես՝ փոխտնօրեն (ֆինանսական գործառույթների գծով), վիճակագիր (առողջապահության բնագավառում), մենեջեր (արտադրության, սպասարկման ոլորտներում), իրավաբան, տնտեսագետ, համայնքային սոցիալական ծառայող, ատամնաբույժ, բուժքույր, դեղագործ), հաշվետար, ճարտարագետ, գանձապահ, գործավար, օպերատոր (համակարգչային), հրուշակագործ, մատուցող, հացթուխ, դայակ, դաստիարակ, վաճառող, վարսահարդար, մատնահարդար, բանվորական այլ մասնագիտություններով աշխատողներ:

Ելնելով այն հանգամանքից, որ ծրագրի միջոցով հնարավոր է ապահովել հնարավորինս մեծ թվով անձանց կայուն զբաղվածություն՝ ՀՀ կառավարության որոշմամբ 2017թ. ավելացել է այնտեղ ընդգրկման ենթակա շահառուների թիվը. պլանավորված 751 շահառուի փոխարեն տարվա ընթացքում նախատեսվում է ընդգրկել 4500 շահառուի:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում». ծրագրում ընդգրկվել է  13  առաջին անգամ աշխատաշուկա մտնող երիտասարդ:  

Ծրագրի կայուն զբաղվածության գործակիցը 2016թ. կազմել է 81 %: 

Ծրագրի առավելագույն տևողությունը երեք ամիս է: Ծրագրի տևողության  ընթացքում պրակտիկանտին վճարվել է աշխատավարձ` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Նպատակն է աջակցել առաջին անգամ աշխատաշուկա մուտք գործող երիտասարդին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու հարցում: Ծրագրում ընդգրկվել կարող են այն երիտասարդները, ովքեր մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում դիմել և հաշվառվել են Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոններում:

Մասնագիտական ուսուցման կազմակերպում. նախատեսված է տարվա ընթացքում ծրագրում ընդգրկել 500 անձի:  178 անձի համար ներկայացվել է ծրագրում ընդգրկվելու հայտ:

Ծրագրի իրականացման կարգում կատարված փոփոխությունների համաձայն ծրագիրն այսուհետ իրականացվելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության միջոցով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League