5 լուսարձակող լողափեր, որոնք կգրավեն ձեր ուշադրությունը (լուսանկարներ)
PHOTOPast.am-ը ներկայացնում է 5 լուսարձակող լողափեր, որոնք կգրավեն ձեր ուշադրությունը:
Լուսարձակող ջրային միկրոօրգանիզմները կամ պլանկտոնն օժտված են բացառիկ հատկությամբ. նրանք կարող են առեղծվածային ու յուրօրինակ տեսք հաղորդել նույնիսկ ամենասովորական ու անհրապույր լողափին:
Huffington Post-ի հաղորդմամբ` այս երևույթը (noctiluca scintillans) հանդիպում է արևադարձային տաք ջրերում: Պարզվում է, որ ջրային միկրոօրգանիզմները սկսում են կապույտ լույս արձակել այն ժամանակ, երբ ինքնապաշտպանվում են:
Huffington Post պարբերականն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել է մոլորակի տարբեր անկյուններում գտնվող 5 լողափեր, որոնք մութն ընկնելուն պես լուսարձակող պլանկտոնի շնորհիվ սկսում են կապույտ լույսով փայլել:
Օկայամա, Ճապոնիա

Փրիմռոուզ Սենդս, Թասմանիա

Սան Դիեգո, ԱՄՆ

Պուերտո Ռիկո

Մալդիվներ

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



