7 անհավանական վայր, որտեղ պետք է այցելի յուրաքանչյուր ճանապարհորդ
LIFE
Աշխարհը լի է բազմաթիվ հրաշքներով: Կան վայրեր, որոնք կարծես հեքիաթային լինեն և ոչ իրական:
Informacia.am-ը Ձեզ է ներկայացնում 7 անհավանական ու հեքիաթային վայր, որտեղ պետք է այցելի յուրաքանչյուր ճանապարհորդ.
1. Մալդիվներ - Վաադխու կղզի
Երբ արևը մայր է մտնում Վաադխու կղզում, սկսվում է հեքիաթային գիշերը: Այստեղ հայտնվելուց Դուք կսկսեք հավատալ հրաշքներին:
2. Հունաստան - Սանտորինի
16-րդ դարում ստեղծված կղզին ներկայումս նույնպես աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկն է:
3. Չինաստան - Կարմիր լողափ, Պանցզին
Կարմիր լողափը գտնվում է Պանցզինում, Լյաոխե գետի մոտ: Այն իր անվանումը ստացել է շնորհիվ հարուստ կարմիր ջրիմուռների, որոնք ծածկում են ողջ լողափը:
4. ԱՄՆ - Այծքաղի կիրճ, Արիզոնա նահանգ
Կիրճն իր անվանումը ստացել է յուարահատուկ գույնի շնորհիվ: Բնության այս հրաշքը գտնվում է Արիզոնա նահանգում:
5. Գերմանիա - Վիլգելշտայն
Այս կղզին գտնվում է Շտայնխուդ լճում: Այն կառուցվել է 18-րդ դարում: Ներկայումս այն դարձել է զբոսաշրջության կենտրոններից մեկը:
6. Չինաստան - Երկնային ճանապարհ, Խուշան լեռ
Էքստրիմի սիրահարների լավագույն ընտրությունը կլինի այցելել այս հիասքանչ վայրը:
7. Չինաստան - Չժանցյաձեի լեռներ
Այս հսկա սյուները գտնվում են Չինաստանում: Երկրաբանները հավաստիացնում են, որ այստեղ ժամանակին եղել է միայն ավազ: Լուրեր են շրջանառվում, որ Ջեյմս Քեմերոնը հենց այստեղ է նկարահանել «Ավատար» ֆիլմը:




















































