Տեսանյութ և մանրամասներ Սևանում տեղի ունեցած սպանություններից
VIDEOՍևանա լճի լողափերից մեկում ծագած ծեծկռտուքի վերաբերյալ ահազանգը ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հուլիսի 30-ին՝ ժամը 19-ի սահմաններում: Տասնհինգ րոպե անց «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ է տեղափոխվել 1957 թ. ծնված Աշոտ Հովհաննիսյանի դիակը: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Գեղարքունիքի մարզային վարչությունների և Սևանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 18.50-ի սահմաններում, լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել Աշոտ Հովհաննիսյանի, նրա երկու որդիների և 1989 թ. ծնված Դավիթ Առաքելյանի ու նրա ընկերների միջև, ինչից հետո Աշոտ Հովհաննիսյանը մահացած տեղափոխվել է հիվանդանոց: Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ 1981 թ. ծնված Էդգար Հ.-ն, հետապնդել և ժամը 19.05-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 62-րդ կմ-ում գտնվող ճանապարհի բանուկ մասում Դավիթ Առաքելյանին իջեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայից ու որսորդական հրացանով կրակել նրա վրա: Վերջինս գլխի շրջանում ստացել է մահացու հրազենային վիրավորում: Էդգար Հ.-ն ժամը 20.05-ին մեղայականով ներկայացել է Սևանի բաժին և ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական հրացանը: Նշանակվել են համալիր փորձաքննություններ: Էդգար Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
1
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US
4
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
5
The Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population



