«Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանին դատի են տվել
LIFE«Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։ Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձեւով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաեւ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը: Իսկ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, եւ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



