Վաշինգտոնում անհիմն են համարում Ռուսաստանից դիվանագիտական առաքելության արտաքսումը
INTERNATIONAL NEWSԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը «ափսոսանքի արժանի» է անվանել Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցների թիվը կրճատելու Կրեմլի որոշումը։ «Դա անհիմն եւ ափսոսանքի արժան քայլ է»,-հայտարարել է նա՝ նշելով, որ ԱՄՆ-ն պատրաստվում է գնահատել այդ քայլի հետեւանքները եւ դրա հնարավոր արձագանքները, փոխանցում է «Գերմանակն ալիք»-ը։
Նախօրեին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է լքի ամերիկյան դիվանագիտական առաքելության ավելի քան 700 ներկայացուցիչ։
Նման կերպ Կրեմլն արձագանքեց ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի սենատի հաստատած պատժամիջոցերի օրինագծին։
Կրեմլում նաեւ հայտարարել են, որ ԱՄՆ-ն պետք է որոշի, թե իր դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ով պետք է լքի Ռուսաստանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության 755 աշխատակիցներից կրճատման են ենթակա ոչ միայն դիվանագետները։



