Կենտրոնացեք, փակեք ձեր աչքերը և համակարգչի մկնիկով սեղմեք սյունակի վանդակներից մեկին, այնուհետև անցեք հղումով և կարդացեք, թե ինչ է ձեզ սպասվում
LIFEԿենտրոնացեք, փակեք ձեր աչքերը և համակարգչի մկնիկով սեղմեք սյունակի վանդակներից մեկին, այնուհետև կարդացեք, թե ինչ է ձեզ սպասվում։
- Դուք ճիշտ ուղու վրա եք։ Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
- Ճիշտ մարդիկ կամ հանգամանքների ճիշտ դասավորությունը կօգնեն ձեզ հասնել ցանկալի արդյունքի։
- Խոչընդոտները մեկը մյուսի հետևից ծագում են ձեր առջև և կարող են խափանել ձեր պլանները։
- Ձեր նպատակների իրագործումը կախված է ձեր իսկ գործադրած ջանքերից։ Զինվեք համբերությամբ, և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։
- Ճիշտ ժամանակն է գիտելիքներ կուտակելու համար։ Հիմա դա ամենակարևորն է։
- Քայլ առ քայլ դուք մոտենում եք ձեր նպատակին։ Մի՛ շտապեք։
- Ժամանակավոր դժվարություններ և բարդություններ։ Մի՛ հուսահատվեք։
- Հույսը դրեք միայն ձեզ վրա, ուրիշները կարող են արջի օգնություն ցուցաբերել։
- Դուք հաղթող դուրս կգաք այն ժամանակ, երբ չէիք էլ սպասում։
- Զգույշ եղեք, դուք կարող եք գերագնահատել ձեր հնարավորությունները և տանուլ տալ։
- Դուք ուժասպառ եք և գերհոգնած։ Նպատակների իրականացումը հետաձգվում է։
- Հանգիստ եղեք, ամեն ինչ կլինի իր ժամանակին։
- Անիմաստ է հիմա նպատակների իրականացման համար ինչ-որ քայլեր ձեռնարկելը։ Դուք միայնակ եք և լքված։
- Դուք ազատ եք անել այն, ինչ ցանկանում եք։ Ոչ ոք չի կարող ձեզ արգելել։
- Կանգ առեք և նորից մտածեք՝ արդյո՞ք դա այն է, ինչ դուք ուզում եք։
- Ձեզ մոտ կատարյալ ներդաշնակություն է աշխարհի և շրջապատող մարդկանց հետ։
- Սպասվում է կյանքի շրջադարձային փոփոխություն։
- Փորձեք մի կողմ դնել ձեր էգոիզմը և ավելի լավ վերաբերվեք մարդկանց։
- Ամեն ինչ կլինի այնպես, ինչպես դուք եք ուզում, և օգուտ կբերի ձեզ և ձեր մտերիմներին։
- Ճիշտ ժամանակն է կենտրոնանալու ընտանիքի վրա։
- Թարմ և լավատեսական տրամադրվածությունը ձեզ կօգնի հասնել նպատակին։
- Բարեհամբույր և կիրթ պահվածքը ձեր առջև դռներ կբացեն։
- Ձեր անվստահությունը մարդկանց հանդեպ խոչընդոտում է ձեր առաջխաղացմանը։
- Կառավարեք ձեր ծախսերը, այլապես կարող եք ունենալ լուրջ ֆինանսական խնդիրներ։
- Ձեզ մոտ անորոշության շրջան է։ Փորձեք կողմնորոշվել և նպատակների հստակ պլան կազմել։
- Ձեզ սպասվում են սիրային վայրիվերումներ։
- Ոչ մի առանձնհատուկ և արտասովոր իրադարձություններ չեն սպասվում։ Ամեն ինչ ընթանում է իր ուղով։
- Ակնկալվում է ցանկությունների իրականացում։
- Դուք կունենաք հետաքրքիր ճանապարհորդություն, որը մեծ փոփոխություններ կբերի ձեր կյանք։
- Այն, ինչ սկզբում ձեզ մոտ մտավախություններ կառաջացնի, հետագայում մեծ հաջողությունների հիմք կդառնա։





















































1
Unibank Supported the Asia Bank to Bank Forum in Singapore
2
Presentation of Mark Aren’s “The New Adventures of Sherlock Holmes” Book
3
Ucom supports ArmDrone Community in teaching technologies of the future
4
20 million drams for Artsakh students, 10 million drams for a kindergarten for Artsakh children: IDB...
5
5,092,062 AMD to the Bridge of Hope NGO. The beneficiary for September is the Moonq Technoschool