Ահա, թե ինչու չեն կարողանում վաճառել աշխարհում 2-րդ ամենամեծ չմշակված ադամանդը
LIFE
Past.am-ը գրում է.
Կանադական Lucara Diamond Corp ընկերությունը Բոտսվանայում իրեն պատկանող հանքավայրերից մեկում հայտնաբերել է 1.109 կարատանոց բացառիկ ալմաստ, սակայն այժմ նա ստիպված կլինի մասնատել քարը:
Պարզվում է, որ այն իր մեծությամբ՝ աշխարհում երկրորդ ալմաստն է, սակայն աճուրդի հանվելուց հետո համապատասխան գնորդ չի գտնվել:
Ինչպես տեղեկացնում է Luxury Launches կայքը, այդ բացառիկ նմուշն ունի թենիսի գնդակի մեծություն ու կոչվում է Lesedi La Rona, որը թարգմանաբար նշանակում է «մեր լույս»: Այս ադամանդը պատմության մեջ 2-րդ ալմաստն է, որն ունի ավելի քան 1.000 կարատ քաշ:
Այս ոլորտի բոլոր մասնագետները նշել են, որ եթե ընկերությունը ցանկանում է վաճառել թանկարժեք քարը, ապա պետք է անպայման այն մասերի բաժանել: Սակայն այդ ընկերության որոշ ներկայացուցիչներ դեռևս հույս ունեն, որ ալմաստը հնարավոր կլինի վաճառել ամբողջական ձևով:




















































