Արարատի մարզում 16-ամյա տղայի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ., բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է , վայր ընկնել և մահացել:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
1
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



