Քրիստինա Եղոյանը` երազանքի ճանապարհին. «Արմենիա Պրեմիումի» եթերում այսօր կմեկնարկի «Դեպի երազանք» հեռուստանովելը.Life.tert.am
LIFE
Life.tert.am-ը գրում է.
Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի եթերում այսօր` հուլիսի 31–ին, կմեկնարկի 25 մասանոց «Դեպի երազանք» հեռուստանովելը, որի պրոդյուսերը Արմեն Պետրոսյանն է, ռեժիսորը` Կարեն Ամյանը։ Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 22։00-ին, հեռուստադիտողները կարող են հետևել մելոդրամայի զարգացումներին, որում խաղում են մի շարք հայտնի դերասաններ` Քրիստինա Եղոյանը, Կարեն Ասլանյանը, Յուլյա Ֆինկը, Շուշան Երիցյանը, Գագիկ Մադոյանը, Լևս Դավթյանը, Տաթև Սարգսյանը, Նարեկ Հայկազյանը, Ծովինար Մարտիրոսյանը և այլք։
Tert.am Life–ի հետ զրույցում Արմեն Պետրոսյանը հայտնել է, որ հեռուստանովելը մասնագիտական զարգացում ունի։ Այն մի աղջկա մասին է, որն ունի շատ մեծ երազանք` դառնալ երգչուհի։ «Փորձում ենք ցույց տալ, որ եթե մարդն աշխատում է, հասնում է իր երազանքին։ Հեռուստադիտողները կտեսնեն, որ երգչուհի, դերասանուհի դառնալու համար պետք է երկար ճանապարհ անցնել, սակայն անհնարին ոչինչ չկա։ Երազանքներն իրականանում են»,– ասել է Արմենը։
Վերջինս նշել է, որ այս հեռուստանովելով իրեց ցանակնում են ցույց տալ, որ Հայաստանում էլ մարդ կարող է կայանալ և առաջ գնալ։ «Գլխավոր հերոսուհին սկզբում կանգնած է երկընտրանքի առաջ` արտագաղթե՞լ, թե՞ ոչ։ Նա որոշում է մնալ Հայաստանում, իսկ վերջում հասնում է հաջողությունների և հայրիկին էլ վերադարձնում հայրենիք»,– նշել է պրոդյուսերը։
Շարունակությունը` այստեղ:




















































