Ուշադրություն ապագա մայրիկներին. սննդատեսակ, որը պետք է չարաշահել
LIFE
Past.am-ը գրում է.
Հղիության ընթացքում ձուկ օգտագործելը կարող է նվազեցնել ապագա երեխայի մոտ աուտիզմի զարգացման ռիսկը: Մեծ քանակությամբ ձուկ օգտագործելը բարելավում է երեխայի ուղեղի ֆունկցիաները և պաշտպանում է աուտիզմից, պնդում են հետազոտողները: Իսպանացի հետազոտողները պարզել են, որ հղիության ընթացքում շաբաթական 3-4 անգամ ձուկ օգտագործող հղիների երեխաների IQ-ն ավելի բարձր է:
Նրանք բացահայտել են նաև, որ այն կարող է երեխայի մոտ նվազեցնել աուտիզմի զարգացման ռիսկերը: Նրանց հատկապես զարմացրել է այն փաստը, որ ձկան որոշ տեսակներ, որոնց բաղադրության մեջ սնդիկի բարձր պարունակության պատճառով հակացուցված են հղիներին, երեխայի զարգացման համար ամենամեծ առավելություններն ունեն: Հետազոտության շրջանակում 130 հղի կանանց բաժանվել են 2 խմբի. առաջին խումբը շաբաթական առնվազն երկու անգամ յուղոտ ձուկ է կերել, իսկ երկրորդ խումբը՝ ոչ:
Կյանքի առաջին տարվա ըթնացքում նրանց երեխաների միջեւ որևէ տարբերություն չկար, բայց ժամանակի ընթացքում տարբերությունն ավելի ակնհայտ է դարձել՝ 2.5 տարեկանում երեխաները, ում մայրերը ձուկ են կերել, 5 անգամ ավելի հազվադեպ են հիվանդացել ասթմայով:




















































