Ֆիլիպ Կիրկորով, Լեպս, Թիմաթի. ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտներն՝ ըստ Forbes-ի
LIFE
Օրերս Forbes հեղինակավոր պարբերականը հրապարակել է ռուս հայտնիների իր վարկանիշային աղյուսակը, որտեղ առաջին տեղում է հոքեիստ Ալեքսանդր Օվեչկինը։ Այժմ պարբերականը ներկայացրել է ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտների ցանկը, որը գլխավորում է Աննա Նետրեբկոն։
Վերջինի եկամուտը 7.5 մլն դոլար է գնահատվում։
Երկրորդ տեղում է Ֆիլիպ Կիրկորովը՝ 7.4 մլն դոլար եկամուտով։ Պարբերականը նշում է, որ երգիչն այդ վարկանիշային աղյուսակում ներկա է դրա առաջին թողարկումից ի վեր՝ 2005 թվականից։
Երրորդ հորիզոնականում Թիմաթին է (6.6 մլն դոլար)։ Նրան են հետեւում Դիմա Բիլանը (6 մլն դոլար), Գրիգորի Լեպսը (6 մլն դոլար), «Би-2» խումբը (5.7 մլն դոլար)։
Առաջին տասնյակում են հայտնվել Սերգեյ Շնուրովը (5 մլն դոլար), Զեմֆիրան (5 մլն դոլար), Նիկոլայ Բասկովը (4.3 մլն դոլար) եւ Եգոր Կրիդը (4 մլն դոլար)։




















































