Yerevan, 21.June.2026,
00
:
00
BREAKING


«Արի տուն»-ն արդեն 7-րդ անգամ է Հայաստանում համախմբում սփյուռքահայ պատանիներին եւ աղջիկներին

SOCIETY

 ՀՀ սփյուռքի նախարարությունն արդեն 7-րդ անգամ հյուրընկալում է «Արի տուն» երիտասարդների հայրենաճանաչության ծրագրի մասնակիցներին աշխարհի 14 երկրներից՝ Լիբանանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Քուվեյթից, Սիրիայից եւ այլն: 102 սփյուռքահայ պատանի եւ աղջիկ ժամանել են հայրենիք՝ ծանոթանալու Հայաստանի գեղատեսիլ վայրերին, ուսանելու հայոց լեզուն եւ պարզապես ընկերանալու աշխարհի տարբեր ծայրերից եկած հայրենակիցների հետ:

ՀՀ սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին եւ մաղթեց նրանց բարի երթ:

«Հայաստանում դուք կհյուրընկալվեք ջերմ ընտանիքներում, կծանոթանաք մեր առօրյային, երբեմնի տեսարժան վայրերին, որոնք պարզապես զբոսաշրջային վայրեր չեն, այլ  ձեր պատմությունն են, ձեր ինքնության վկայությունը: Շատ բաներ ունեք ձեզ հետ տանելու այստեղից: Մեր գրողներն այստեղ ստեղծագործում էին, գրում պանդուխտին առ Հայաստան  բերելու միտումով, իհարկե  մենք ձեզ պանդուխտ չենք համարում, դուք մեր հավատարիմ հայրենակիցներն եք, որ մի օր բռնելու եք տունդարձի ճանապարհը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց փոխնախարարը՝ ծրագրի ամենափոքր մասնակցին՝ Լիբանանից ժամանած 13-ամյա Հովիկ Շավուշյանին հանձնելով ավանդական շապիկն ու գլխարկը:

16-ամյա Արեն Գաբուզյանը ժամանել է Ռուսաստանից, առաջին անգամ է ծրագրին մասնակցում, սակայն մշտապես այցելել է Հայաստան: Նրա կարծիքով՝ ծրագիրը, նախեւառաջ, յուրահատուկ հարթակ է տարբեր երկրներից ժամանած հայրենակիցների հետ ծանոթանալու, նրանց ավելի լավ ճանաչելու համար:  

«Հայաստանում եղել եմ Տաթեւի վանքում, Գառնիի տաճարում, սակայն դեռ շատ վայրեր ունեմ այցելելու»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ զգացողություններ ունի հայրենիքում, նա պատասխանեց՝ այստեղ ուղղակի լավ է:

18-ամյա Արմիկ Հեքիմյանը ծնվել եւ ապրում է Լիբանանում: Նա իր այցը խորհրդանշական է համարում, քանի որ առաջին անգամ է հայրենիքում:

«Շատ լավ զգացողություններ ունեմ այստեղ, մեծ ակնկալիքներով եմ եկել, որ մի շարք տեղերում կլինեմ, կճանաչեմ Հայաստանը, ձեռք կբերեմ նոր ընկերներ: Մի քանի օր է, ինչ այստեղ եմ, եւ կարող եմ ասել, որ  հատկապես շատ եմ սիրել այստեղի կյանքը, կցանկանայի հետագայում ուսումս շարունակել Հայաստանում»,- ասաց Արմիկը:

Երիտասարդներն «Արի տուն» ծրագրով կարող են հյուրընկալվել բարեկամների տանը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Երևան քաղաքի վարչական շրջանների, ՀՀ մարզպետարանների և ՀՀ սփյուռքի նախարարության կողմից ընտրված ընտանիքներում: Երիտասարդներն ընտանիքներում հյուրընկալվում են անհատույց: Ծրագրին մասնակցության համար խմբերի և անհատների հավաքագրումը և Հայաստան այցելության գործընթացն իրականացվում է Սփյուռքի համայնքային կառույցների, կրթօջախների, հայկական կազմակերպությունների կողմից` տվյալ երկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ: Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել նաև անհատապես՝ տեղեկացնելով համապատասխան համայնքային կառույցին: Հայաստան այցելող երիտասարդներն իրենց ճանապարհածախսը հոգում են սեփական կամ հովանավորների միջոցներով:

«Արի տուն» ծրագրի շրջանակում ՀՀ սփյուռքի նախարարությունն ապահովում է երիտասարդների դիմավորումը և ճանապարհումը, կազմակերպում է հայոց լեզվի դասընթացներ,  այցելություններ թանգարաններ, շրջայցեր Հայաստանի տեսարժան վայրերով: Ճամբարային փուլում իրականացվում են նաև ուսուցողական ծրագրեր` հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգի ու պարի դասընթացներ: Կազմակերպվում են հանդիպումներ Հայաստանի պետական, հասարակական, մշակութային գործիչների հետ և այլն: Պտույտների ժամանակ անվտանգությունն ապահովելու նպատակով նրանց ուղեկցում են բժիշկը և ոստիկանական անձնակազմը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League