Հայ դերասանուհին Ստամբուլի բեմում Էդիկ Պիաֆին է մարմնավորել
SOCIETYԵրևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հոկտեմբերի 15-16-ը Ստամբուլի Շիշլիի մշակութային կենտրոնի դահլիճում ներկայացրել է «Մարսել» մոնոներկայացումը (բեմադրությունը` Հակոբ Ղազանչյանի): Ինչպես տեղեկացրին Պատանի հանդիսատեսի թատր ոնից, «Մարսել» մոնոներկայացումը Ստամբուլ է հրավիրել Բոյալի Կուշ թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժալե Կարեբեկերը: 2 օր 680 տեղանոց հանդիսասրահը լեփ-լեցուն է եղել: Հանդիսականը ջերմությամբ է ընդունել երիտասարդ դերասանուհու խաղը: Բարձր գնահատականի է արժանացել Հ. Ղազանչյանի ռեժիսորական մտահղացումը:
«Մարսել» մոնոներկայացման երևանյան առաջնախաղը կայացել է 2011-ին: Այն ցուցադրվել է ՊՀԹ-ի բեմում՝ «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի շրջանակում: Մինչ օրս ներկայացումը մասնակցել է տարբեր միջազգային թատերական փառատոների:
«Մարսել» մոնոներկայացման հիմքո
ոգեհմայության միջոցով ետ կանչել նրան: Նա աղո



