Սահմանադրության նախագծում զինված ուժերի կառավարման ու ղեկավարման արդյունավետ լուծումներ են տրված. Կորյուն Նահապետյան
SOCIETYՍահմանադրական բարեփոխումները միտված են Հայաստանի ապագային և երկրի անվտանգության տեսակյունից որևէ խնդիր չեն կարող առաջացնել:Այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության,անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների հնչեցրած տեսակետին,թե պատերազմական Õ �րավիճակում գտնվող Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների գնալն «արկածախնդրություն է»և վտանգավոր երկրի ապագայի համար:
«Նախ ես առաջին հերթին վտանգավոր եմ համարում ընդդիմադիրների «արկածախնդրություն»
Ամենակարևորը երկրում մարտունակ, կազմակերպված,արհեստավարժ զինված ուժեր ունենալն է:Սա է երկրի անվտանգության թիվ մեկ գրավականը:Իսկ թե ինչպես կղեկավարվեն և կկառավարվեն զինված ուժերը,դրա կապակցությամբ նոր սահմանադրական փոփոխություններով տրվել են հստակ կարգավորումներ: «Ես որևէ վտանգ կամ սպառնալիք չեմ տեսնում մեր անվտանգության միջավայրի համար այդ համատեքստում»,-եզրափակեց պատգամավորը՝ հավելելով,որ ոչ հիմնավոր է համարում այս հարցում ընդդիմադիրների շեշտադրումներն ու հարցադրումները:
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դրված նախագծով պատերազմական ժամանակ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կլինի հանրապետության վարչապետը,ով լիազորված կլինի նշանակել զինված ուժերի հրամանատար:Առաջարկվող փոփոխություններով զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է,որը վարչապետի առաջարկությամբ նշանակվում է ՀՀ նախագահի կողմից:



