Yerevan, 05.August.2026,
00
:
00
BREAKING


Հաստատվեց սոցիալական փաթեթի բժշկական սպասարկման նոր մոդելը. մանրամասնում է առողջապահության փոխնախարարը

SOCIETY
Սոցիալական փաթեթի շահառուների բժշկական սպասարկման առաջարկվող փոփոխությունները բխում են կառավարության ծրագրում ամրագրված` պետական պատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման և պետական բյուջեի միջոցների առավել նպատակային ու արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունից: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
 
«Գործող կանոնակարգմամբ այս շահառուների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը։ Քանի որ միշտ չէ հնարավոր կանխատեսել, թե շահառուներն ավելի շատ որ բուժհաստատությունները կնախընտրեն, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն։ Արդյունքում՝ առանձին բժշկական հաստատություններում տրամադրված գումարները ծախսվում են օրացույցային տարվա ավարտից շատ ավելի վաղ, և շահառուն ստիպված է լինում հերթագրվել` ծառայությունների մատուցմանը սպասելով 3-6 ամիս: Խնդիրներ, որոնց պատճառով շատ դեպքերում շահառուներն ստիպված են լինում անվճար ծառայություններից օգտվել վճարովի հիմունքներով»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ՀՀ կառավարության կողմից հաստատաված փոփոխությունների հիմնական նպատակը սոցիալական փաթեթի շահառուներին իրենց իսկ կողմից ընտրված բժշկական հաստատությունում անհրաժեշտ բժշկական ծառայությունների տրամադրումն է առանց հերթագրումների և որևէ այլ խոչընդոտների:
 
Սամվել Մարգարյանի խոսքով՝ այս համակարգով պետական բյուջեից տրամադրվող գումարները ոչ թե նախապես բաշխվում են բոլոր հիվանդանոցներին, այլ շահառուն ինքն է որոշում, թե իր գումարն ուր փոխանցվի։ Փոխնախարարը շեշտում է, որ միաժամանակ ուժեղացվում է ֆինանսական միջոցների նկատմամբ վերահսկողությունը, հետևաբար և մեծանում է դրանց ծախսման արդյունավետությունը:
 
«Շահառուն հնարավորություն է ունենում միայն անձը հաստատող փաստաթղթով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները: Ընդ որում, կառավարության որոշմամբ՝ սահմանվել են տրամադրվող ապահովագրության փաթեթը, ինչպես նաև գործնըթացը կարգավորող մի շարք հարաբերություններ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների հետ ապահովագրական ընկերությունների համագործակցության կարգը, ապահովագրական ընկերությունների ընտրության և ընտրված ապահովագրական ընկերությունների միջև շահառուների բաշխման և վերաբախշման բազմագործոն համակարգը»,- ասաց փոխնախարարը:
 
Նրա խոսքով՝ կարևոր է, որ, ի տարբերություն նախկինի, մշակվել են ապահովագրական ընկերությունների ֆինանսական և գործառնական կարողությունների գնահատման, ինչպես նաև մատուցված ծառայությունների որակական ցուցանիշներ:
 
«Մենք ակնկալում ենք, որ ՀՀ կառավարության կողմից արդեն հաստատված փոփոխությունների արդյունքում, մի կողմից՝ առավել նպատակային և հասցեական կծախսվեն բյուջեից հատկացվող միջոցները, մյուս կողմից՝ զգալիորեն կբարելավվի սոցիալական փաթեթի շուրջ 100 հազար շահառուի բժշկական ծառայությունների որակը՝ ի շնորհիվ կրկնակի վերահսկողության մեխանիզմի: Նոր մեխանիզմով, բացի առողջապահության նախարարությունից, որպես ապահովագրական հատուցումը վճարող և բժշկական ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևեն նաև ապահովագրական ընկերությունները»,­- ասաց փոխնախարարը:
 
Նրա խոսքով՝ սոցփաթեթի շահառուների համար կա ևս մեկ նորություն՝ այսուհետև նրանք պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունը կարող են անցնել ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկում ընդգրկված համապատասխան ծառայություն մատուցող ցանկացած բժշկական կազմակերպությունում։ Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման նոր համակարգը կգործի հոկտեմբերի 1-ից։ Մինչ այդ կկազմակերպվի առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ սոցիալական փաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմանագրերի կնքման գործընթացը՝ հիմք ընդունելով էլեկտրոնային շտեմարանում գրանցված շահառուների թվաքանակը։ Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շրջանակներում ապահովագրության պայմանագրեր կկնքվեն ՀՀ­-ում գործող այն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք ունեն առողջության ապահովագրության դասով ապահովագրական գործունեություն իրականացնելու լիցենզիա և կներկայացնեն համապատասխան հայտ։
 
«Համակարգի գործունեության 2-րդ տարուց սկսած՝ պայմանավորված ապահովագրական ընկերության մատուցած ծառայության որակով, նրա շուկայական մասնաբաժինը կարող է իջնել կամ բարձրանալ: Առողջ մրցակցության պայմաններում քաղաքացին կընտրի ապահովագրական ընկերություն։ Դժգոհության դեպքում շահառուն կարող է տարվա ավարտին դիմում գրել, և նրան կսպասարկի մեկ այլ ապահովագրական ընկերություն»,-ասաց փոխնախարարն ու հավելեց, որ ապահովագրական ընկերության և շահառուի միջև ծագած վեճերի դեպքում շահառուն կարող է դիմել ֆինանսական հաշտարարի գրասենյակ, որը 10 օրվա ընթացքում լուծում կտա ցանկացած բողոքի: Ֆինանսական հաշտարարի որոշումները վերջնական կլինեն ապահովագրական ընկերության համար, սակայն շահառուն հնարավորություն կունենա բողոքարկելու նաև դատարանում:
 
Սոցփաթեթի շահառուների բժշկական սպասարկման սույն համակարգը պիլոտային ծրագիր կհանդիսանա նախարարության հաջորդ ծրագրի համար։ Վեց ամսվա ընթացքում կուսումնասիրվեն նոր համակարգի դրույթների իրականացման արդյունքները, որոնք հաշվի կառնվեն սոցիալապես անապահով ավելի քան 600.000 բնակչության բժշկական սպասարկումը ևս նույն մեխանիզմով կազմակերպելու ժամանակ։ «Փուլ առ փուլ ավելի շատ մարդիկ կընդգրկվեն այս համակարգում, ինչը նախապայմաններ կստեծի, որպեսզի 2019-2020 թթ. գնանք դեպի բնակչության պարտադիր բժշկական ապահովագրության համկարգ»,- եզրափակեց Սամվել Մարգարյանը:
 
 
IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.