Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Պուլիշիչին
SPORTԻնչպես հաղորդում է Mirror-ը, Ֆելիպե Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Դորմտունդի «Բրոուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին: Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով և նույնիսկ անձնական պայմանավորվածության է հասել նրա հետ: Ըստ աղբյուրի տեղեկության, Պուլիշիչի թեկնածության մեջ հետաքրքրված է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «կարմիրների» մարզիչը հանդիսանում է 18-ամյա ամերիկացու տաղանդի մեծ երկրպագուն: Կրիստիան Պուլիշիչը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2016 թվականից: Թիմի կազմում Պուլիշիչն անցկացրել է 53 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



