«Հրապարակ». Ազգային ժողովում հերթական դժգոհության ալիքն է բարձրացել, պատճառը դարձյալ ուղևորություններն են
POLITICS«Ազգային ժողովում հերթական դժգոհության ալիքն է բարձրացել, պատճառը դարձյալ ուղևորություններն են։ Ինչպես հայտնի Է, միջխորհրդարանական միության 133-րդ Վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահանյանը հոկտեմբերի 17-21-ը գտնվելու է Ժնևում։ Նրա հետ մեկնել են Աժ աշխատակազմի ղեկավաի-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների վարչության պետ Վիկտոր Բիյագովը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը։
Եվ, ահա, պատգամավորները շատ են նեղսրտել, այս անգամ նման «անարգանքը» կուլ չեն տալու, մտադիր են այդ մասին բողոքել նախագահին։ «Պատկերացնում եք՝ աշխարհի բոլոր երկրներից պատգամավորներ են նստած, իսկ հայկական պատվիրակության տեղում Աժ նախագահն ու աշխատակազմն Է»,–ասում են նրանք։ Նրանք նաև տարակուսում են, թե 5 օր ինչ է անելու Գրիգորիչը Ժնևում, երբ այնտեղ մեզ վերաբերող հարցեր էլ չեն քննարկվելու։ Ըստ երևույթին՝ ինքնաթիռով թռչելու ֆոբիան հաղթահարելուց հետո Աժ նախագահի սիրտը «վոյաժներ» է ուզում։ Իսկ Ժնևից հետո Գրիգորիչը մեկնելու է Վենետիկ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ը կայանալիք վերոնշյալ հանձնաժողովի 104-րդ լիագումար նիստին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



