Ամուսնու հետ սեքսի հինգ առավելությունները
LIFE
Մեկ մարդու հետ սեքսը ժամանակի հետ ձանձրացնում է: Սակայն շատ միջոցներ կան անկողնում իրադրությունը թեժացնելու համար:
Ցանկանում ենք հիշեցնել ամուսնու հետ սեքսի հինգ առավելությունները, որոնք երբեք իրենց արժեքը չեն կորցնի: Ամուսնու հետ սեքսի ժամանակ կարելի է իրոք թուլանալ և հաճույք զգալ:
1. Վստահությունը: Ամուսնու հետ սեքսի ժամանակ չես մտածում՝ արդյոք նա վաղը կզանգահարի՞, ինչպիսի՞ն է նրա սեռական առողջությունը, արդյոք չի՞ ցավեցնի կամ չի՞ մոռանա պահպանակ հագնել: Այդ մտքերից ազատված ուղեղի տարածությունը կարելի է ուղղել հաճույք ստանալուն:
2. Փոխըմբռնում: Դու գիտես՝ ինչ է նա սիրում, նա գիտի՝ ինչ ես դու սիրում: Դուք երկուսդ էլ գիտեք, թե որ պահին ինչ պետք է անեք, որպեսզի իրար հաճույք պատճառեք:
3. Հոգևոր կապը: Ամուսնության մեջ սեքսը ոչ միան ֆիզիկական, այլև հոգևոր կապ է, քանի որ հաճույք են ստանում և՛ մարմինը, և՛ ուղեղը, և՛հոգին: Բոլորը երջանիկ են:
4. Ցուցանիշ: Եթե սեքսը պարբերաբար և վառ է, ապա ընտանիքում, իրոք, ամեն ինչ լավ է: Գաղտնիք չէ, որ զույգերի միջև ամենափոքր խնդիրներն անգամ արտացոլվում են նրանց սեքսի վրա: Այնպես որ, եթե անկողնում ինչ-որ բան «սառել» է, ապա վերլուծեք ձեր համատեղ կյանքը, գտեք թերությունները և վերացրեք դրանք:
5. Ազատությունը: Ում հետ, եթե ոչ ամուսնու, փորձել սեքսի բոլոր տեսակները: Նա տեսել է քեզ հարսանեկան զգեստով, արցունքներով, առանց դիմահարդարման: Հենց այդ պատճառով էլ նա բոլոր հնարավոր խաղերի և փորձերի համար ամենահարմար թեկնածուն է:




















































