Շոտլանդիայի իշխանությունները պահանջում են Brexit-ից հետո պաշտպանել վիսկիի արտահանումը
INTERNATIONAL NEWSՇոտլանդիայի էկոնոմիկայի նախարար Քիթ Բրաունը դիմել է Բրիտանայի նախարարների կաբինետին՝ խնդրելով ապահովել շոտլանդական վիսկիի արտահանման պաշտպանությունը Brexit-ից հետո։ Նա պահանջել է պարզել, արդյոք այդ հարցը եղել է բանակցությունների մի մասը՝ ԱՄՆ Մեծ Բրիտանիայի արտաքին առեւտրի նախարարի այցի ընթացքում, հայտնում է TJ-ը։
Բրաունը նշել է, որ անհնար է համարում գործարքների կնքումը, որոնք «սպառնում են շոտլանդական արտադրանքի արժեքին ու վարկանիշին» ու շեշտել է, որ ԵՄ ընթացիկ նորմատիվային պահանջները պետք է երաշխավորվեն ԵՄ-ից Լոնդոնի դուրս գալուց հետո։
Շոտլանդիայում, հավելեց նախարարը, վիսկիի արտադրությունը ապահովում է աշխատանքով մոտ 20 հազար մարդու։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



