Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Տարածքների զիջման գնով անկախություն մեզ պետք չէ. արցախցիներ

INTERNATIONAL NEWS
 

«Ղարաբաղցուն տարածքների զիջման գնով անկախություն պետք չէ»։ Այս պնդումը միայն Արցախի Տող գյուղի բնակիչ Հենրիկ Մանգասարյանինը չէ, նույն կարծիքին է նաեւ նրա ընկերը, բարեկամը, հարեւանը։ Նա բոլորի արցախցիների անունից է հայտարարում՝ անգամ մեկ մետր տարածք զիջելու գնով ձեռք բերված ճանաչումը չեն ուզում։ Բանակցության սեղանին դրված լուծման սցենարները անընդունելի է համարում, բանակցային գործընթացին էլ լուրջ չի վերաբերում, ասում է՝ ձեւական բան է, փոխզիջման իր պարզ բանաձեւն է առաջարկում։ 

«Փոխզիջումն էն ա, որ Շահումյանը իրանց ձեռքին ա, Աղդամն ու մյուս տարածքներն էլ մեր մոտ պիտի մնան։ Արծվաշենը իրանց ա մնում, վերցրած հողն էլ մերն ա, փոխզիջումը էդ ա, էլ ուրիշ փոխզիջում չկա։ Ղարաբաղցին չի թողնի, որ տարածք հանձնեն։ Անկախությունը տարածքի հետ պիտի փոխե՞ն...  Քարվաճառը ո՞նց տանք, դա մեր պատմական հայրենիքն ա, Լաչինը ո՞նց տանք»,–զարմանում է մեր զրուցակիցը։

Նա կռիվ չի ուզում, տարածքներ զիջել՝ նույնպես, բայց եթե ընտրության առջեւ կանգնի, կռիվը կնախընտրի։  Ասում է՝ պիտի չլքես հողը, ապրես, շենացնես, որ այն քոնը դառնա. «էդ հողի վրա պիտի ապրես, որ հողը քոնը լինի, որ քո հողն ա, պիտի մեռնես էլ։ Պատերազմ ոչ մեկ չի ուզի, բայց որ կռիվը սկսվեց, պիտի տղերքիդ բանակ տանեն, ես էլ երկուսը ունեմ, որ սկսվեց կգնան, բա ինչ պիտի անեն, բոլորն էլ գնում են, մեր հողն ա, մենք էստեղ ենք ապրում, ուրիշ տեղ  չենք գնալու»։  Տողեցի Մանգասարյանն իր  խոսքերը հիմնավորում է՝ հիշեցնելով 90–ականների պատերազմի ծանր փորձը, երբ գյուղացիներն իրենց տներում ամրապնդվելով՝ մաքառեցին եւ գյուղը պահեցին։ Ասում է՝ հիմա էլ գյուղից չեն գնում, ջահելները գործ գտնում են, չեն նեղվում, այլ տեղից ավելին չեն ակնկալում։

Հենրիկ Մանգասարյան

Նրա միտքը լրացնում է համագյուղացի Ալեքսանգր Եգանյանը, որը հպարտությամբ ընդգծում է, թե  շարքային տողեցի չէ, այլ պատմական Մելիքական տոհմից։ Նրան հանդիպեցինք տոհմի հիմնադիր Մելիք Եգանի նստավայր Մելիքական ապարանքի ավերակների մոտ։ Մելիք Եգանը եղել է  Խամսայի մելիքությունների ընդհանուր կառավարիչ։ «Մելիք Եգանը սկի չի թողել, որ հողին տիրանան, տարեկան 7 հազար ոսկի է տվել Իրանի Շահին, որպեսզի տարածքը մտնող չլինի, մենք բա պիտի տա՞նք»,–վրդովվում է ազնվական ծագմամբ տողեցին ու շարունակում. «Ոչ մի դեպքում, համաձայն չենք, այս հողի վրա արյուն ենք թափել, անձամբ ես էլ գնալու եմ կռվեմ, պետք չէ բանակցել, դա ձեւական բան է։  Առաջին հերթին պիտի Ղարաբաղի ժողովրդի հետ բանակցեն, չեն կարա Հայաստանն ու Ռուսաստանը առանց Ղարաբաղի ժողովրդի դաբրոյի ինքնագլուխ գործի։  Բանակցությունները  ձեւականություն են, ոչ մի բան էլ չի լինելու»։

Պատմական  տոհմի ներկայացուցիչը ծայրահեղ դիրքորոշում ունի։ Չի ուզում, որ աշխարհը ճանաչի իրենց երկրի անկախությունը, եթե այն պետք է լինի տարածքների զիջման գնով. «Առաջ մտածում էինք՝ 18–20 տարեկանները բան չեն անի, բայց ապրիլի քառօրյա պատերազմը ցույց տվեց՝ 18 –20 տարեկանն ավելի ուժեղ է»,–հիմնավորում է դիրքորոշումը Ալեքսանդր Եգանյանն ու ծանր լռությունից հետո եզրահանգում՝ պատրաստ է 18–20 տարեկան զինվորի կորստին, տարածքային կորստին՝ ոչ։ «Ցանկալի ա՝ չլինի էդպիսի դեպքեր, բայց որ եղավ, էլի ենք կորցնելու, բա ոնց, պատրաստ ենք դրան...»։

Ալեքսանդր Եգանյան

Տողի արվեստի դպրոցի ուսուցչուհի Մարգարիտա Գրիգորյանը մատնացույց անելով դիմացի լեռները՝ հարցն ուղղում է բանակցողներին. «Ո՞ր տարածքը պիտի տանք, որ հետագայում մեզ ապահով զգանք, Ֆիզուլին հենա մեզ շատ մոտ է,  որտեղից ժամանակին ռմբակոծում էին, հիմա եթե Ֆիզուլին զիջենք, ի՞նչ ենք տեղը ստանում, ո՞նց ենք պաշտպանվում»։ «Անկախություն» պատասխանը չի գոհացնում ուսուցչուհուն։ Շարունակում է հարցադրումները. «Շատ մոտիկ է, ախր, ինչ գիտեք՝ տասը տարի անց ի՞նչ է լինելու, էդ նույն Ադրբեջանը չի՞ լինելու, թե՞ փոխվելու է։ Անկախությունը վստահության երաշխիք չէ, աա իմ կարծիքն եմ ասում, կասկածում եմ էդ երաշխիքին... Իմ ընկերները, հարազատները, իմ շրջապատի մարդիկ փոխզիջման պատրաստ չեն։ Ես իրենց անունից հայտարարում եմ... Ի՞նչը պիտի զիջենք, Լաչի՞նը, Աղդա՞մը, Ֆիզուիլի՞ն... Մենք նորից փակուղու մեջ ենք հայտնվում, նորից ապահով չենք զգալու մեզ»։ Տողից Ստեփանակերտ հարս եկած Մարգարիտա Գրիգորյանը իր ապրած ու տեսած կյանքից, քաղաքական գործընթացներից եկել է այս համոզման.  «Ավելի լավ է լինենք չճանաչված պետություն, քան տարածքային զիջման լուծման գնանք։ Զոհերը վշտացնում են, բայց ի՞նչ անենք, թողնենք նորից գնա՞նք»։ Արցախի հակամարտության հարցի լուծմանը լծված տեղական ու միջազգային ներկայացուցիչներին հիշեցնում է թարմ դեպքը՝ ապրիլյան պատերազմը. «Վստահ չեմ, որ փոխզիջումներից հետո ապահով կլինենք, Ղարաբաղի  ժողովուրդը պատրաստ չէ փոխզիջումների։ Եթե նույնիսկ  ճանաչեն Արցախի անկախությունը, վստահ չենք, որ 50 տարի հետո նույն քայլին չեն դիմելու»։ Տողի արվեստի դպրոցի ուսուցչուհին վստահեցնում է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ 800 հեկտար տարածքի կորստի հետ էլ չեն հաշտվում, այն վերադարձնելու համար ընդամենը հրամանի էին սպասում, ինչն այդպես էլ չեղավ։

Մարգարիտա Գրիգորյան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead