Հայաստանի հավաքականի թեկնածու ֆուտբոլիստը նորամուտը նշեց երկրորդ Բունդեսլիգայում
SPORTՀայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում: «Ռեգենսբուրգի» նորեկը մասնակցել է Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը՝ հյուրընկալվելով «Արմինիային»:
«Ռեգենսբուրգը» պարտվել է 1:2 հաշվով՝ գոլ բաց թողնելով ավելացված առաջին րոպեին: 84-րդ րոպեից «Արմինիան» խաղացել է 10 ֆուտբոլիստներով:
Սարգիս Ադամյանը եղել է «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 71-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ 24-ամյա հայ հարձակվողն այս ամռանն է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի «Շտայնբախից» տեղափոխվել «Ռեգենսբուրգ»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



