5 օրենք, որոնց պետք է հետևի ոճային աղջիկը
LIFE
Ոճային ու խելացի կնոջն անհրաժեշտ չեն նորաձևության ամսագրերն ու դիզայներների խորհուրդները: Նա ինքը կարող է որոշել, թե ինչ է ցանկանում կրել և հիանալի կերպով կարողանում է համադրել տարբեր ոճերի հագուստները:
marketium.ru-ն գրում է, որ կան մի քանի օրենքներ, որոնց հետևում են ոճային կանայք: Հենց այդ օրենքներն են նրանց այդքան ինքնատիպ ու յուրօրինակ դարձնում:
Այսպիսի կանայք իրենք են կերտում իրենց ոճն, իսկ ուրիշները պարզապես նմանակում են նրանց:
1. Ցանկացած խանութում կարելի է գեղեցիկ ու պետքական հագուստ գտնել: Ուշադիր եղեք ու զննեք տարբեր խանութներում եղած իրերը: Պարտադիր չէ, որ ձեր բոլոր հագուստները թանկարժեք բուտիկներից լինեն: Սովորաբար, ամենաինքնատիպ հագուստը սովորական խանութներում է լինում:
2. Հեռու մնացեք թրենդներից: Մոռացեք այն, ինչ թրենդի մեջ է: Մի կրեք այն, ինչ կրում են բոլորը, ստեղծեք ձեր յուրօրինակ ոճը:
3. Մի օգտվեք միայն մեկ բրենդից: Նույն բրենդի արտադրանքը ձեզ միանման կդարձնի:
4. Ոճային լինելը չպետք է ձեր առաջնային նպատակը լինի: Դուք պետք է աշխատեք ուղղակի գեղեցիկ ու խնամված տեսք ունենալ:
5. Մի զոհաբերեք ձեզ հարմարավետության համար: Մի ընտրեք այնպիսի հագուստներ, որոնք գեղեցիկ են, սակայն հարմարվետ չեն: Փորձեք համադրել այս երկու կարևոր հատկությունները:




















































