ԵՄ-ն սկսել է Լեհաստանին տուգանելու գործընթացը
INTERNATIONAL NEWSՀուլիսի 29-ին Եվրահանձնաժողովը պաշտոնապես սկսել է Լեհաստանին տուգանելու գործըթացը։ Դա տեղի ունեցավ, երբ Լեհաստանի դատական համակարգում բարեփոխումների մասին սկանդալային ճանաչում ձեռք բերած օրենքներից մեկը հրապարակվել է եւ ուժի մեջ է մտել, փոխանցում է DW-ն։
Եվրահանձնաժողովի կայքում ասվում է, որ Վարշավան Բրյուսելի պաշտոնական ծանուցմանը պատասխանելու համար մեկ ամիս ժամանակ ունի։ Կախված լեհական իշխանությունների պատասխանից կամ դրա բացակայությունից, Եվրահանձնաժողովը կարող է սկսել տուգանելու գործընթացի հաջորդ փուլը։
Հուլիսի 25-ին, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է ընդհանուր դատարանների մասին օրենքը։ Նախագահը վետո է դրել երկու օրինագծի վրա՝ Գերագույն դատարանի վերակազմավորման եւ Ազգային խորհրդի դատակազմության՝ դա բացատրելով նրանց՝ սահմանադրությանը հակասելով։ Այսպիսով, նախագահն արձագանքեց երկրում բազմահազարանոց բողոքի ակցիաներին եւ ԵՄ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքներին։



