Սրտի հիվանդության պատճառ կարող է հանդիսանալ անհաջող հղիությունը. գիտնականներ
LIFE
Past.am-ը գրում է.
MediacalDaily-հաղորդմամաբ` վիժումներից ու մահացած երեխա ծննդաբերելուց հետո կանայք կարող են հայտնվել սրտի հիվանդություններիձեռք բերման վտանգի առաջ
: Բժիշկ Դոննա Փարքերը և նրա գործընկերները հայտնաբերել են, որ մահացած երեխա ունեցած կանանց մոտ սրտային հիվանդության զարգացումը 27%-ով ավելի բարձր է, քան մյուսների մոտ, իսկ մեկ կամ երկու երեխաների վիժում տարած կանանց մոտ այդ վտանգը 18-19% է: Հետազոտությունը մասնակցել են ավելի քան 50-79 տարեկան 77701 կանայք:
Բոլոր այդ կանայք նախկինում հղի են եղել և որևէ սրտանոթային հիվանդություններ չեն ունեցել: Նրանց 30,3%-ը երեխա է վիժել, 2,2%-ը մահացած երեխա է ծննդաբերել, իսկ 2,2%-ի մոտ երկու դեպքերն էլ եղել են: Արդյունքները եղել են հետևյալը. այն կանայք, ովքեր երբևէ մեկ և ավելի երեխայի վիժում են ունեցել, սրտանոթային հիվանդությունների վտանգը համեմատաբար բարձր է եղել:
Այդ տվյալները անհրաժեշտ է հաշվի առնել միայն սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման դեպքում: Դեռրս ոչ ոք չի կարողացել հայտնաբերել այս ամենի կապի իրական մեխանիզմը:
Սակայն ենթադրություն կա, որ խնդիրը էնտոդելի ֆունկցիայի խախտման մեջ է, որը սովորոբար առաջանում է բորոբոքային գործընթացների հետևանքով: Իսկ դրա արդյունքն էլ անոթների պաթոլոգիան է:




















































