Համբուրգում դանակով սուպերմարկետի այցելուների վրա հարձակված անձը հոգեկան խնդիրներ ունեցող իսլամիստ է եղել
SOCIETYՏղամարդը, որը Համբուրգում դանակով հարձակվել է սուպերմարկետի այցելուների վրա, հոգեկան խնդիրներ ունեցող արմատական իսլամիստ է եղել։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությունը։
ԱՄԷ-ում ծնված 26-ամյա տղամարդը Գերմանիայում չի կարողացել փախստականի կարգավիճակ ստանալ։ Ոստիկանությունն իմացել է, որ նա արմատական է, սակայն նրան վտանգավոր չի համարել։ Տղամարդու արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն, սակայն ոստիկանությունում կարծում են, որ նա միայնակ է գործել եւ ծայրահեղական ցանցին չի հարել։
Նախօրեին դանակով տղամարդը հարձակվել է սուպերմարկետի այցելուների վրա։ Դրա հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց մարդ։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



