Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել
SPORTԲուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 59.27 ժամանակում և գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:
Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ), նաև 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



