Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Արցախցում մեկնարկել է ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը

SOCIETY

«Գիտելիքը ուժ է»  կրթական նախաձեռնության շրջանակում հուլիսի 29-ին Արցախում մեկնարկել են ուսուցիչների վերապատրաստման դասընթացները, որոնք նախատեսված են Ստեփանակերտի, ինչպես նաեւ Մարտունու շրջանի գյուղական համայնքների ու Մարտունի քաղաքի միջին եւ ավագ դպրոցների ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչների, ինչպես նաեւ դասվարների եւ հումանիտար առարկաների մասնագետների համար:

Ինչպես տեղեկացրին «Գիտելիքը ուժ է» կրթական նախաձեռնությունից, դասընթացները կազմակերպվում են Հայաստանից ժամանած մի խումբ մասնագետների նախաձեռնությամբ: Վերապատրաստման ծրագիրը հավանության է արժանացել Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության կողմից:

«Վերապատրաստումները հնարավորություն են  ընձեռում ուսուցիչներին ծանոթացնել ուսուցման արդիական մոտեցումներին ու նոր տեխնոլոգիաներին, մասնավորապես՝ STEM կրթությանը, որը ներառում է միջառարկայական եւ նախագծային մեթոդները, սերմանում ինժեներական մշակույթի տարրեր, ինտեգրված ձեւով ուսուցանում բնական գիտությունները, մաթեմատիկան, քանի որ այս ոլորտները խիստ փոխկապակցված են իրական կյանքում: Նախաձեռնությունը, համոզված ենք, կծառայի նպատակին՝ խթան հանդիսանալով կրթական բարեփոխումների համար՝ ի շահ մատաղ սերնդի դաստիարակության»,-  նշում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը:

«Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ միշտ կարեւորվել է ժամանակակից մեթոդներով դասավանդման հարցը, եւ որոշեցինք  համատեղ ուժերով սկսել այս նախաձեռնությունը: Փորձառու մասնագետները ոչ միայն կներկայացնեն կրթության ժամանակակից մոտեցումները, այլեւ պրակտիկ կիրառության գործնական պարապմունքներ կանցկացնեն: Եթե ուզում ենք կրթության ոլորտում առաջընթաց ապահովել՝ ժամանակակից մեթոդների կիրառումը պարզապես անհրաժեշտություն է:  STEM-ը ներկայումս համարվում է համաշխարհային կրթության հիմնական միտումներից մեկը, քանի որ ժամանակակից աշխարհում ամենապահանջվածներից են դառնում նշված ոլորտների գիտելիքները»,-ընդգծում է  նախաձեռնության հեղինակ Անուշ Եդիգարյանը:

Զուգահեռ երկու դասընթաց է իրականացվելու.  առաջինը՝ ուսուցման ժամանակակից մեթոդներ եւ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ նախագծի մեթոդ, STEM կրթություն  (Science, Technology, Engineering, Math, կամ՝ Գիտություն, Տեխնոլոգիա, Ճարտարագիտություն, Մաթեմատիկա) եւ երկրորդը՝  հոգեբանական մոտեցումներ, այդ թվում՝ դրական հուզական փոխհարաբերությունների ձեւավորում ու զարգացում, դրական մթնոլորտի ապահովում հոգեբանական հնարքների եւ խաղերի միջոցով:

Դասընթացների առաջին փուլը մեկնարկել է այսօր՝ Մարտունու շրջանում, հաջորդը տեղի կունենա օգոստոսի 8-9-ին՝ Ստեփանակերտում: Դասընթացներին ընդհանուր առմամբ կմասնակցի 120 ուսուցիչ:

Որպես ուսուցանողներ ներգրավվել են դասավանդման եւ ուսուցիչների վերապատրաստումներ վարելու հարուստ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր սովորել կամ կատարելագործվել են  արտերկրում։ Կազմակերպիչները համոզված են, որ դասընթացները ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներ կփոխանցեն, այլ նաեւ կնպաստեն  տարբեր  դպրոցների ուսուցիչների միջեւ համակարգված համագործակցությանը՝ ստեղծելով ժամանակակից կրթական տեխնոլոգիաների եւ մեթոդների քննարկման հարթակ:

Վերապատրաստման ծրագիրը  հագեցած է գործնական, խմբային եւ հետազոտական բնույթի հանձնարարություններով։  Հատկապես շեշտադրվում ենSTEM կրթության մոտեցումները,  որոնք նպաստում են աշակերտների հետազոտական եւ վերլուծական մտքի, համագործակցության կարողությունների  զարգացմանը  եւ  օգնում են ժամանակակից աշխարհում պահանջված մասնագիտությունների ընտրության հարցում։

Ծրագրով վերապատրաստված ուսուցիչներից ոմանք նաեւ կդասավանդեն «Գիտելիքը ուժ է»  նախաձեռնության շրջանակում Արցախի Մարտունու շրջանում կազմակերպվելիք  համանուն ամառային դպրոցում, որը կմեկնարկի օգոստոսի 1-ից:   

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan