Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ վարչապետի գլխավորությամբ Վայոց ձորի մարզում քննարկվել են կատարված աշխատանքներն ու հետագա ծրագրերը

SOCIETY

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հուլիսի 28-ին Սյունիքի մարզից ուղևորվել է Վայոց ձոր, որտեղ Ջերմուկ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ներկայացնելով Վայոց ձորի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և հիմնական ցուցանիշները՝ մարզպետ Հարություն Սարգսյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 1.2 տոկոս:  Մարզի արդյունաբերական ձեռնարկությունները տարեկան թողարկում են 15-16 մլրդ դրամի համախառն արտադրանք, գերակշռողը մշակող արտադրությունն է (հանքային ջրերի և խմիչքների արտադրություն): Մարզի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունը գյուղատնտեսությունն է` տարեկան արտադրվում է 20-22 մլրդ դրամի համախառն արտադրանք: Վերջին տարիներին խաղողի ու պտղատու այգիների տարածություններն ավելացել են 248 հեկտարով, որից 31.5 հա ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, ընդ որում՝ պտղատու այգիների տարածությունները մինչև 150-200 հա ավելացնելու հնարավորություններ կան: «Հայկական միրգ» ծրագրով մարզի 4՝ Արին, Խնձորուտ, Ազատեկ, Վերնաշեն համայնքներում հիմնվել են 47.2 հա պտղատու այգիներ: Ընթացիկ տարում մարզում կատարվել է 5169 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք: Մարզը գրեթե ամբողջությամբ անցել է ինքնահոս ոռոգման: Գյուղական տարածքների տնտեսական զարգացման գրասենյակի միջոցով կառուցվել է 23 կմ ոռոգման ներքին ցանց, ծախսվել է 720 մլն դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսության զարգացման համար հեռանկարային են կոոպերատիվների ստեղծումը, ֆերմերային տնտեսությունների խթանումը և ինտենսիվ այգիների հիմնումը:

Վարչապետի հանձնարարականի հիման վրա Վայոց ձորի մարզից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն է ներկայացվել 20 ներդրումային  ծրագիր՝ 2 մլրդ 384 մլն դրամ արժեքով: Կառավարության հավանությանն է արժանացել 8 ծրագիր՝ 1 մլրդ 616 մլն դրամ արժողությամբ, որից 2-ը՝ չրերի արտադրության և այծի կաթից պանրի արտադրության ծրագրերը (120 մլն դրամ) արդեն  ֆինանսավորվել են: Կազմվել է մարզի զարգացման 2017-2025թթ. ռազմավարությունը, որտեղ նշվել են զարգացման գերակա ուղղությունները՝ գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերության արդիականացում:

Մարզում զարգացման ներուժ ունեցող ոլորտներից են նաև հանքարդյունաբերությունն ու էներգետիկան: Բնակչության զբաղվածության խնդիրների լուծման գործում կարևոր նշանակություն ունի «Ամուլսարի» ոսկու հանքավայրի շահագործումը, որի շրջանակում 2017-2018թթ. կներդրվի 370 մլն դոլար, կստեղծվի 1300 աշխատատեղ: Այժմ հանքավայրում աշխատում է 730 մարդ, որոնցից 350-ը մարզի բնակիչներն են:

Մարզի տնտեսության առավել դինամիկ զարգացող ճյուղերից է զբոսաշրջությունը. 2016թ. զբոսաշրջիկների թիվը հասել է շուրջ 42 հազարի, իսկ 2017թ. առաջին կիսամյակում այն կազմել է 20400: Ջերմուկ քաղաքում նախատեսվում են իրականացվել 10 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Նախագծման աշխատանքների համար պետական բյուջեից հատկացվել է 40 մլն դրամ:

Մարզի համայնքների սեփական եկամուտները կազմում են 701 մլն դրամ: 2017թ. 6 ամսվա հավաքագրումը կատարվել է 101.7 տոկոսով, որի աճը 2016թ. համեմատ կազմում է 16 տոկոս: 2016թ. Վայոց ձորի մարզի 18 համայնքի խոշորացման արդյունքում ձևավորվել են Վայքի, Ջերմուկի, Զառիթափի խոշորացված  համայնքները, 2017թ. նախատեսվում է խոշորացնել ևս 24 համայնք:

Ի պատասխան վարչապետի հարցին՝ նշվել է, որ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վայոց ձորում արդեն իրականացվել են 1 միլիարդ 230 մլն դրամի և 117 մլն դոլարի ներդրումային ծրագրեր. արդյունքում ստեղծվել է մոտ 600 նոր աշխատատեղ:

Զեկուցվել է, որ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում մայիսի 27-ին մարզը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, 129 աղբավայրերից 112-ը փակվել են: Կազմվել են 4 աղբավայրի ամբողջական վերացման հաշվարկները, աշխատանք է տարվում գործող 13 աղբավայրից ևս 6-ի փակման ուղղությամբ: Կազմակերպչական աշխատանքներ են տարվել հուլիսի 29-ի համապետական շաբաթօրյակը նույնպես կազմակերպված անցկացնելու համար:

Կարեն Կարապետյանը կարևորել է տարբեր ծառայությունների մատուցման գործառույթներում, այդ թվում՝ աղբահանության, մասնավորին ներգրավելու հարցը և նշել, որ դա կբերի որակական փոփոխություն: Կառավարության ղեկավարն, անդրադառնալով «Մաքուր Հայաստան»-ին, ընդգծել է. «Նկատել եմ, որ միջհամայնքային ճանապարհներին կան մարդիկ, ովքեր զբաղվում են աղբահանությամբ ու դա մեծապես ուրախացնում է: Եթե այսպես հետևողական շարունակենք՝ վեց ամիս հետո, մյուս տարի տեսնելու ենք մեծ փոփոխություններ»:

Այնուհետև Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, փոքր և միջին բիզնեսի, զբոսաշրջության զարգացման ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները: 

Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: 

Կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներ են տարվում օպտիմալացման ուղղությամբ, որոնց արդյունքնում կրթության ոլորտում արդեն իսկ տնտեսվել է 56, իսկ առողջապահության բնագավառում 24 մլն դրամ: Ծրագրերը կրելու են շարունակական բնույթ: «Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ  մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը: Եվ ուղղակի այդ ժամանակ պետք է օբյեկտիվորեն, հաշվի առնելով մեր հնարավորությունները, գումարների էֆեկտիվ ծախս կատարենք: Կարծում եմ, որ ունենք օպտիմալացման բազմաթիվ տեղեր»,-ասել է գործադիրի ղեկավարը:

Զեկուցվել է, որ մարզի դպրոցներում հաջողությամբ կազմակերպվում են տեսադասեր. համագործակցություն է ծավալվում Երևանի Այբ, Մխիթար Հերացու անվան և Ֆիզմաթ դպրոցների հետ:

Անդրադառնալով առողջապահության ոլորտին՝ Կարեն Կարապետյանը դժգոհություն է հայտնել վճարովի ծառայություններից մուտքագրված գումարների ցուցանիշներից և այդ ուղղությամբ կատարված աշխատանքներից, հանձնարարել է մարզպետին համապատասխան քայլեր ձեռնարկել:

Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ, անդրադարձ է կատարվել քաղաքաշինության, ճանապարհաշինության ոլորտներում նախատեսվող ծրագրերին:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League