Տարածաշրջանում չընդգրկված երկրները համառում են Հարավ-Չինական ծովում անկարգություններ ստեղծելու հարցում. Պեկին
INTERNATIONAL NEWSՏարածաշրջանում չընդգրկված որոշ երկրների՝ Հարավ-Չինական ծովում անկարգություններ ստեղծելու համառությունը բարձր զգոնության է մղում: Սինհուա գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը:
«Տարածաշրջանում չընդգրկված որոշ երկրներ Հարավ-Չինական ծովում անկարգություններ ստեղծելու համառություն են ցուցաբերում, որն աստիճանաբար հանգստություն է ձեռք բերում: Կարեւոր չէ, թե ինչ պատրվակով, բայց աշխարհի այլ տարածաշրջանների գործերին այդ երկրների միջամտությունն արդեն հանգեցրել է քաոսի եւ մարդասիրական աղետի, ինչը բարձր զգոնության է մղում»,- նշել է նա:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հայտարարել է, որ Լոնդոնը, օգտագործելով ազատ նավարկության իրավունքը, ծրագրում է հաջորդ տարի ռազմանավ ուղարկել Հարավ-Չինական ծով: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել է ապագայում այստեղ երկու նոր ավիակիր ուղարկելու ծրագրերի մասին:



