Հանելուկային պատմություններ, որոնք չափազանց տարօրինակ են իրական լինելու համար
LIFE
Լավ շոուները և ֆիլմերը կարողանում են «վաճառել» անգամ այնպիսի պատմություններ, որոնք չափազանց անիրական են թվում: Զարմանալի է, սակայն դրանցից մի քանիսն ամբողջովին ճշմարտություն են:
1. Կասպար Հաուզերի կյանքն ու գաղտնիքը
Պատանուն գտել են Նյուրնբերգի փողոցներում թափառելիս 1828 թ. մայիսի 26-ին, և նա, բացի անունից, իր մասին ոչինչ չգիտեր: Նա հավաստիացնում էր, որ ընտանիքի անդամներին ինչ-որ մարդիկ, որոնց երբեք չի տեսել, կողպած են պահում, իսկ իրեն կերակրում էին միայն ցամաք հացով և ջրով: Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Հաուզերի վրա երեք մահափորձ է կատարվել անհայտ մարդկանց կողմից, իսկ 1883 թ. նա սպանվեց խորհրդավոր անծանոթի կողմից:
2. Երկաթե դիմակով մարդու ինքնությունը
Նրա մասին հայտնի է դարձել Ալեքսանդր Դյումայի գրքից, սակայն եթե անգամ գիրքը հորինվածք է, ապա երկաթե դիմակով մարդը, միևնույն է, իրականում գոյություն ունեցել է: Նա կա՛մ երկաթե, կա՛մ թավշյա դիմակներ էր կրում և գտնվում էր Բաստիլում 34 տարի շարունակ: Հենց այդտեղ էլ մահացել է 1703 թ., իսկ մահերի գրանցամատյանում, ըստ էության, արձանագրվել է նրա կեղծ ազգանունը՝ Մարչիոլի: Իրական « երկաթե դիմակավորի» անձի կասկածյալները 50-ից ավելի են եղել, սակայն մինչ օրս հանելուկը դեռ լուծում չի ստացել:
3. Ստուրե Բերգվոլլի/Թոմաս Կվիկի մահը
1991 թ. ոմն Ստուրե Բերգվոլլ տեղափոխվեց հոգեբուժարան, որտեղ ինքն իրեն մականուն կնքեց՝ Թոմաս Կվիկ: 2001 թ. նա մեղադրվեց ութ սպանությունների մեջ: Կասկած չկար, որ սպանությունների հեղինակը հենց նա է, քանի որ Բերգվոլլ-Կվիկը մանրամասնորեն կարողանում էր նկարագրել այդ սպանությունների ամենասարսափելի դրվագները: Սակայն ութերորդ սպանությունից հետո նա հայտարարեց, որ ոչ մի սպանություն էլ չի գործել, իսկ մինչ այդ արած խոստովանությունները կատարել է դեղերի ազդեցության տակ: Բացահայտումն այն բանի, որ սպանություններն այս մարդը չի գործել, ստիպում է Շվեյցարիայի համապատասխան մարմիններին այսօր միանգամից մի քանի գործով զբաղվել:




















































