Yerevan, 07.November.2025,
00
:
00
BREAKING


Ինձ համար միշտ հաճելի է լսել «Դուք գեղեցիկ եք». Գոհար Հարությունյան

LIFE

Նրա գեղեցկությունը ոչ միայն ակնհայտ է, այլ նաև տիտղոսներով ամրագրված՝ «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2010»: Չորրորդ զավակին սպասող Գոհար Հարությունյանի հետ BlogNews.am-ը զրուցել է գեղեցկության, կանացի երջանկության, մայրության թեմաների շուրջ, դե իսկ հրաշալի կարգավիճակում գտնվող գեղեցկուհու ու նրա երեխաների ֆոտոշարքը լավագույն ներշնչանքը կարող է լինել բոլոր այն կանանց համար, ովքեր պատրաստվում են մայրանալ.

 

«Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Երբ Միացյալ Նահանգներում էի, կրկնակի արագությամբ ուսումս ավարտեցի, որպեսզի գամ Հայաստան, որովհետև միշտ մտադրություն ունեի հենց Հայաստանում ընտանիք կազմելու: Ընդամենը 25 տարեկան էի, բայց արդեն զգում էի ընտանիք կազմելու պատասխանատվությունը, ցանկությունն ու հասկանում էի, որ արդեն ժամանակն է: Ամուսնուս հետ նոր էինք շփվում, երբ քննարկեցինք ընտանիքում շատ երեխաներ ունենալու թեման: Սկզբում շատ զույգեր են պլանավորում շատ երեխաներ ունենալ, սակայն ոչ բոլորն են հասնում իրենց նպատակին, քանի որ դա իսկապես շատ բարդ է: Չնայած նրան, որ ես էլ, ամուսինս էլ բավականին հասուն տարիքում ենք ամուսնացել, ձգտեցինք ու բազում դժվարություններ հաղթահարելով կատարեցինք մեր երազանքը՝ դարձանք բազմազավակ ծնողներ:

 

 

 

Ամեն երեխա ծնվում է՝ իր հետ բերելով նոր երջանկություն: Իհարկե, սկզբում բոլորն էլ երեխային սպասելիս պատկերացնում են ուրախ, միշտ ժպտացող, ժամանակին քնող, ամեն ինչ ուտող երեխա, սակայն պետք է իմանալ, որ ամեն երեխայի հետ ծնողների կյանքում նաև դժվարություններն են ավելանում: Ինձ մոտ այդպես է. առաջին երեխայիս մեծացնելն էլ է շատ բարդ եղել՝ ժամերով լաց, անհանգիստ գիշերներ, լարվածություն: Երկրորդ աղջիկս գիշերներն ընդհանրապես չէր քնում, և երբ պիտի ծնվեր տղաս, մտածում էի՝ արդեն փորձառու եմ, հեշտ կհաղթահարեմ, բայց ամենամեծ դժվարությունները տղայիս հետ էին:

 

 

 

Նախքան մայրանալս մտածում էիոր ժամանակակից մայրիկ եմ լինելու ու, հետևաբար, ամեն դժվարություն շատ թեթև եմ հաղթահարելու, բայց արի ու տես՝ ոչ, ես տրադիցիոն, հայ մամա եմ, ով ամեն փռշտոցից վեր է թռչում, ամեն լացից անհանգստանում է: Հիմա եմ այս ամենին արդեն հեռվից նայելով հասկանում, որ բոլոր երեխաներն էլ մեծանում են, բոլոր դժվարություններն էլ հաղթահարվում են, երեխաները մոռանում են, իսկ ծնողների մոտ դա թողնում է իր նստվածքը: Ժամանակի ընթացքում դժվարությունները մոռացվում են, ու մնում է այն երջանկությունը, որ քեզ տալիս են երեխաները: Նրանք մեծանում են, և մայրության հաճույքը սկսում ես ավելի շատ վայելել, քան գրկի երեխա տարիքում:

 

Երբեք չեմ մտահոգվել, որ հղիություններս կարող են վնասել կազմվածքս, սակայն ասեմ, որ բոլոր հղիությունների ժամանակ էլ հետևել եմ ինձ՝ շատ չեմ գիրացել, առողջ սննդակարգի եմ հետևել: Ես շատ կանանց գիտեմ, որոնք հղիության ընթացքում մեծ քաշ են հավաքել՝ վերագրելով դա իրենց կարգավիճակին: Բայց իրականում քաշը սննդից է առաջանում: Երեխան ու, առհասարակ, հղիությունը կնոջը չեն գիրացնում: Իմ շրջապատում շատ կանայք կան, որոնք հիմա ավելի գեղեցիկ են, քան մինչ երեխա ունենալը: Կարծում եմ՝ ոչ թե հղիությունը, այլ տարիներն են կնոջ արտաքինի վրա ազդում։

Չեմ սիրում ամեն ինչը գեղեցկացնել: Ամեն ինչ ասում են այնպես, ինչպես որ կա: Այո՛, իմ երեխաներն ինձնից շատ են տարբերվում: Ես խելոք երեխա եմ եղել, հանգիստ, ինչ-որ տեղ՝ կաշկանդված: Դրսում շատ զուսպ էի, իսկ իմ երեխաները բավականին, նույնիսկ չափից ավելի ազատ են: Չգիտեմ, գուցե ամուսնուս գեներն են… Շատ անկաշկանդ, ազատ, չարաճճի երեխաներ են: Իրար հետ էլ են շատ վիճում, կռվում: Բարձրաձայն են ու միշտ ինչ-որ բանով ոգևորված, ակտիվ: Հուսամ, որ ժամանակի հետ կխաղաղվեն: Ինձնից շատ-շատ են տարբերվում: Դպրոցում ինձ ուսուցչուհիները նկատողություն չէին անում, որովհետև շատ ազդվող էի, իսկ իմ երեխաներն այդպիսին չեն, ինձնից նրանց մեջ ոչինչ չեմ տեսնում:

 

Աղջիկ երեխային պետք է ասել, որ ինքը գեղեցիկ է: Ինձ դա չեն ասել, ու հիմա մայրս նեղանում է, երբ հարցազրույցների ժամանակ պատմում եմ, որ մայրս ինձ երբեք դա չի ասել: Հակառակը, մայրս ասում էր՝ երանի մի սանտիմետր գոնե բարձրահասակ չլինեիր: Երբ հյուր էինք գնում, բոլորը գովում էին մեզ, իսկ մայրս ոչինչ չէր ասում: Հիմա ասում է՝ կողքից այնքան էին ասում, որ իմ ասելու կարիքը չկար: Բայց ոչ, մոր ասածը շատ կարևոր է աղջկա համար: Հայ մայրերը մի փոքր սխալ են դաստիարակում իրենց դուստրերին՝ հնազանդ, ծառայող, տղաներին էլ մանկուց ներշնչում են, որ իրենք թագավոր են: Իսկ սա շատ սխալ է: Տղան էլ պետք է վաղ մանկությունից պատասխանատվության զգացում ունենա, կնոջը օգնելու, մեծարելու կարողություն: Հիմա արդեն կարծես թե շատ բան է փոխվել: Հաճախ մրցույթին մասնակցելու համար դիմում են աղջիկներ, ովքեր իսկապես չեն համապատասխանում գեղեցկության մրցույթների չափանիշներին, բայց հասկանում եմ, որ նրանք ընտանիքում մեծարված են մեծացել, ծնողներն իրենց ասել են, որ գեղեցիկ են, դրա համար էլ ինքնավստահ են: Եվ ուրախալին այն է, որ այդպիսի աղջիկներ գալիս են ոչ միայն Երևանից, այլ նաև մարզերից: Ինձ սա շատ է դուր գալիս, ես իսկապես ողջունում եմ, երբ աղջիկը, օրիորդը ոչ թե ընկճված, կոմպլեքսավորված է, այլ իրեն վեհ է զգում: Լավ է, որ հիմա հայ մայրերն իրենց աղջիկներին այդպես են դաստիարակում: Չափավոր, բայց մայրերը պետք է պարբերաբար իրենց աղջիկներին ասեն, որ նրանք գեղեցիկ են:

 

Աղջիկներս վերջերս են լուսանկարներից իմացել, որ ունեմ գեղեցկուհու տիտղոս: Նկատեցի, որ ուրիշ աղջիկների կաշկանդում են, փորձում են ապացուցել, որ միայն իրենց մայրիկն է գեղեցկուհի: Զրուցեցի հետները, բացատրեցի, որ ամեն երեխայի համար իր մայրն ամենագեղեցիկն է: Բայց հետաքրքիրն այն է, որ ասում են՝ երբեք չենք մասնակցի գեղեցկության մրցույթի, թեև ինքս շատ կցանկանայի, որ  համապատասխան տվյալների առկայության պարագայում իմ աղջիկներն էլ հետագայում մասնակցեն գեղեցկության մրցույթների:

Մեր ընտանիքում 4-րդ երեխան վաղուց պլանավորված էր, սակայն միշտ հետաձգում էինք, ես էլ ոչ մի գործունեություն չէի ձեռնարկում՝ մտածելով, որ դա կանեմ չորրորդ երեխայից հետո: Այնպես ստացվեց, որ երկու իմ նպատակները գրեթե միաժամանակ իրականություն դարձան: Ասեմ, որ շատ լավ եմ կարողանում համատեղել: Ամառային արձակուրդների սկզբին տանն ինձ համար մի փոքր դժվար էր, քանի որ երեխաները տանն են: Իսկ հիմա արդեն ամուսինս է նրանց խնամում, ես էլ ակտիվ զբաղված եմ «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպչական գործերով: Այնպես որ, հղիությունս գրեթե չի խոչընդոտում իմ աշխատանքին: Բացի դրանից՝ ինձ հետ հրաշալի թիմ է աշխատում՝ մեր կազմկոմիտեի մնացած անդամները: Կհասնենք մենք մեր նպատակին, թե ոչ, արդեն ժամանակը ցույց կտա: Մի բանում հաստատ համոզված եմ. այս մրցույթը շրջադարձային է լինելու Հայաստանում՝ գեղեցկության մրցույթների նկատմամբ վերաբերմունք փոխելու հարցում:

Որքան շատ եմ զբաղվածայնքան շատ եմ հասցնում: Բացի դրանից՝ հոգեկան բավարարվածությունս է շատ մեծ, շատ ոգևորված եմ թե՛ տանը, թե՛ աշխատանքի մեջ: Իմ կյանքում իրոք շատ հետաքրքիր ժամանակաշրջան է, և զուգահեռ իմ սրտի տակ աճում է բալիկ, ինչը, կարծում էի, ինձ մոտ չի ստացվի առողջական խնդիրների պատճառով, բայց, փաստորեն, ստացվեց:

Մեր հայուհիները շատ խնամված են: Հիմա հայուհիները գիտեն, որ ընտանիք կազմելուց ու երեխաներ ունենալուց հետո շատ ավելի պետք է ուշադիր լինեն սեփական արտաքինի հանդեպ: Ինքս էլ եմ բավականին հաճախ հաճոյախոսություններ անում իմ շրջապատի կանանց: Ամեն կին էլ գեղեցիկ է, ու ոչ մի դժվար բան չկա դա ասելու մեջ: Ժամանակին հենց այդ նույն հաճոյախոսություններն ինձ ստիպեցին գեղեցկության մրցույթի մասնակցության հայտ ներկայացնել: Ուսուցչուհիներս շատ էին ասում՝ գնա՛, մասնակցի՛ր, դու գեղեցիկ ես: Հիմա նման բան չկա, բայց այն տարիներին հաճախ էին փողոցում քայլելիս պատահական անցորդներին կոմպլիմենտներ անում: Ու ոչ միայն տղաները, կանայք էլ կարող էին կանգնեցնել, ասել՝ շատ գեղեցիկ ես: Այս ամենը հաշվի առնելով՝ որոշեցի փորձել հնարավորություններս: Բայց նորից եմ կրկնում՝ շատ ամոթխած էի ու անվստահ: Անգամ հիշում եմ, որ իմ սոլո ելույթների ժամանակ այնպես էի կարմրում, որ թվում էր՝ ականջներս վառվում են: Այդ բոլոր բարդույթներն ինքս եմ հաղթահարել, բեմի նկատմամբ էլ միշտ սեր եմ ունեցել, բայց երբեք չեմ հաճախել երգի, պարի խմբակներ, որպեսզի բեմ բարձրանալու առիթներ չլինեն: Դա է երևի պատճառը, որ հաղթանակի պահին իմ հուզմունքն այդքան սուր է եղել, որովհետև բոլորովին վստահ չէի իմ ուժերի վրա, և իրոք անսպասելի էր, որ հենց ես կհաղթեմ:

Եթե արթնանում ու տեսնում եմ, որ երեխաներս առողջ են, ամեն ինչ լավ է ընտանիքում, ուրեմն՝ օրս արդեն երջանիկ է, ու հակառակը, երբ հիվանդանում են, կամ մեկի հետ մի բան այն չէ, աշխարհն ասես փլվում է: Կնոջ երջանկության համար կարևոր են նաև «ինքն իր հետ» անցկացրած պահերը: Մինչ հղիությունս մարզասրահ էի հաճախում: Սիրում եմ թեկուզ մի քանի րոպե մեկուսանալ իմ մտքերի հետ, խորհրդածել, կողքից նայել իմ կյանքին ու ամեն ինչ վերարժևորել:

 

Ինձ համար միշտ հաճելի է լսել «Դուք գեղեցիկ եք»: Հետաքրքիրն այն է, որ թեև հաճախ եմ այն լսում, ինձ համար այն երբեք սովորական չի դառնում: Մի շրջան կար իմ կյանքում, երբ նոր էի ամուսնացել  ու ամբողջովին սուզվել էի ընտանեկան հոգսերի  մեջ: Ինձ թվում էր, թե կյանքը ավարտվել է, այլևս առաջվա Գոհարը չկա, հիմա միայն երեխաներն են, կանացի ընտանեկան հոգսերն ու դժվարությունները: Այդ ժամանակ ես նախաձեռնեցի մասնակցել «Միսիս Գլոբին»: Այդ հաղթանակն ինձ կյանքի կոչեց, ապացուցեց, որ երեխաներն ու ընտանեկան հոգսերը ոչ մի խոչընդոտ էլ չեն ստեղծում, ուղղակի պետք է գեղեցիկ լինելու ցանկություն ունենալ: Իսկ, առհասարակ, ամենահաճելի կոմպլիմենտներն, իհարկե, ամուսնուս կողմից են հնչում»: 

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth