Առնվազն 114 մարդ է զոհվել Վենեսուելայում բողոքի ցույցերի ընթացքում
INTERNATIONAL NEWSԱռնվազն 114 մարդ է զոհվել Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցերի ընթացքում վերջին չորս ամիսներին։ Այս մաիսն հայտնում է AP-ն, վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությունը։
Նախօրեին երեկոյան դատախազությունը հայտնել է 109 զոհվածների մասին։ Ավելի ուշ այդ նույն օրը հայտնել էին եւս 5 սպանվածների մասին Մերիդա նահանգում բախումների ընթացքում։
Ակնկալվում է, որ զոհերի թիվը կաճի, քանի որ իշխանություններն արգելել են ակցիաներ կազմակերպել սահմանադրական ժողովի ընտրությունների նախօրեին, որոնք անցնելու են հուլիսի 30-ին։ Ցուցարարները համարում են, որ ժողովի ընտրությունները Մադուրոյին թույ լ կտան վերացնել ժողովրդավարական հակակշիռները ու սահմանել բռնապետական միակուսակցական համակարգ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



