Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


«Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» մեդալակիր Արթուր Պողոսյանը հպարտանում է իր մարտական կենսագրությամբ

SOCIETY

 Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը շուքով է դիմավորել Հայոց բանակի շարքերից օրերս զորացրված զինծառայողին՝ «Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» մեդալակիր, ապրիլյան պատերազմի մասնակից, 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը թշնամու դիվերսիոն հարձակումը հետ մղելիս աչքի ընկած Արթուր Ռոմանի Պողոսյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ձորագյուղի գյուղապետ Լեւիկ Գրիգորյանը, Արթուր Պողոսյանը մեկն է Ձորագյուղի այն 12 զինծառայողներից, ովքեր զորակոչվել էին 2015 թվականի ամռանը: «Նրանց 80 տոկոսը ծառայությունն անցկացրել է Արցախում, եւ, բնականաբար, ակտիվ մասնակցություն ունեցել ինչպես 2016 թվականի ապրիլյան պատերազմում, այնպես էլ՝ դրան հաջորդած այլ նշանավոր իրադարձություններում: Մասնավորապես, Արթուր Պողոսյանն իրեն քաջաբար է դրսեւորել 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը՝ թշնամու դիվերսիոն հարձակումը կանխելու ժամանակ, ինչի համար էլ ՀՀ Նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայության համար 2-րդ աստիճանի» շքանշանի,հրամանատարության կողմից՝ ավագ սերժանտի կոչման: Ոչ միայն իրենց ընտանիքը, այլ նաեւ ողջ գյուղն է պատվով դիմավորել իր հերոս զավակին, իսկ գյուղապետարանը նրան խրախուսել է դրամական պարգեւով:Այս պահի դրությամբ 2015 թվականին զորակոչված 12 տղաներից 9-ն արդեն զորացրվել եւ վերադարձել են հայրենի գյուղ, իսկ օրերի ընթացքում կգան նաեւ մեր 3 զինվորները»,-ներկայացրեց Լեւիկ Գրիգորյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Պողոսյանը ներկայացրեց իր տպավորությունները ապրիլյան պատերազմից եւ թշնամու դիվերսիոն հարձակումը հետ մղելու գործողություններից՝ գնահատելով հայոց բանակի սպաների ու զինվորների անձնուրաց, հայրենանվեր ծառայությունը:«Բանակ զորակոչվել եմ 2017 թվականի հուլիսի 16-ին: Երեւանի հավաքակայանում վիճակահանությանը մասնակցել եմ եւ միանգամից մեկնել իմ ծառայության վայր՝ Արցախի Հանրապետություն:Ծառայել եմ որպես հրաձիգ:Առաջին անգամ շփման գիծ եմ մեկնել 2016 թվականի փետրվարի 7-ին: Ապրիլի 1-ին մենք հերթական անգամ բարձրացանք դիրքեր, եւ հենց նույն գիշերն էլ թշնամին սկսեց չդադարող հրետակոծությունը, որը տեւեց մինչեւ ապրիլի 4-ը: Մենք անցել էինք դիրքավորված պաշտպանության: Մենք այդպես էլ մարտի մեջ չմտանք, թեեւ ամեն վայրկյան սպասում էինք թշնամու համընդհանուր ներխուժմանը: Շնորհիվ մեր դիվիզիոնի հրամանատարության, նրա զինվորների պատրաստվածության ու աչալրջության, հրետանավորների հստակ գործողությունների, թշնամին չհամարձակվեց առաջ գալ. մենք դիտում էինք նրանց տանկերի եւ հետեւակի շարժը: Ապրիլի 4-ից ես նույն ուղղությամբ տեղափոխվել եմ մեկ այլ դիրք, որտեղ, որպես դիրքի ավագ, առանց փոխարինման մարտական հերթապահություն եմ իրականացրել մոտ 80 օր:Մենք, բարեբախտաբար, զոհեր չունեցանք, բայց տվեցինք մի քանի վիրավոր»,-պատմեց Արթուր Պողոսյանը:

Իր զինվորական ու մարտական կենսագրության մեջ Արթուրն առանձնացնում է 2017 թվականի փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը, երբ թշնամին դիվերսիոն փորձ ձեռնարկեց Ասկերանի ուղղությամբ:«Փետրվարի 24- լույս 25-ի գիշերվա ժամը 3.45 րոպեին թշնամին միանգամից անցավ բացահայտ հարձակման: Սկզբից նա օգտագործեց «Տրատիլ» տեսակի ականազերծիչ սարք, հետո 60 եւ 72 միլիմետրանոց ականանետներով սկսեց կրակ վարել մեր դիրքերի վրա: Մենք ջերմադիտարկման սարքերի միջոցով բացահայտեցինք հակառակորդի առաջխաղացումը մեր ուղղությամբ եւ ընդունեցինք մարտը:Մեր կրակոցների արդյունքում մեզ վրա եկող 8 հոգուց 2-ը նահանջեցին, իսկ 6-ը շարունակեցին մարտը: Մեր անձնակազմից ամեն մեկը զբաղեցրեց իր դիրքը, եւ սկսեցինք ինտենսիվ կրակ վարել թշնամու ուղղությամբ: Մեզ թիկունքից ականանետային կրակով ապահովեցին մեր հրամանատարական դիտակետը, ականանետային դասակը եւ Դ-20 հրետանային դիվիզիան: Մինչեւ ժամը 4.10 րոպեն թշնամին կարողացավ դիմանալ, սակայն, հանդիպելով մեր վճռական գործողություններին, դիմեց փախուստի՝ տալով 2 զոհ եւ 1 վիրավոր: Առավոտյան մեր դիրք այցելեց Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը՝ շնորհավորելով ու քաջալերելով մեզ: Հատուկ շնորհակալություն մեզ հայտնեց նաեւ զորամասի հրամանատարությունը:Ցուցաբերած արիության համար հրամանատարությունը բարձրացրեց զինվորական կոչումս՝ սերժանտից դարձնելով ավագ սերժանտ, եւ միաժամանակ շնորհակալական նամակ ուղարկեց ծնողներիս հասցեով: Իսկ առավել հպարտություն ապրեցի, երբ զորամաս այցելած ՀՀ Նախագահ, ՀՀ ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի ձեռքից ստացա «Մարտական ծառայության համար երկրորդ աստիճանի» մեդալը:2017 թվականի ապրիլին էլ պարգեւատրվել եմ զինվորական վեցօրյա արձակուրդով»,- հպարտորեն պատմեց Արթուրը:

Թեեւ մի քանի օր է, ինչ նա անցել է քաղաքացիական կյանքի, բայց դեռ մտքով իր մարտական ընկերների կողքին է, պաշտպանական դիրքերում, որտեղ որոշել է այցելել առաջիկա ամիսներին, աշխատանք գտնելուց հետո:«Մեր տան միակ կերակրողը արտագնա աշխատանքում զբաղված հայրս է: Ես էլ կփորձեմ մի աշխատանք գտնել Հայաստանում: Մինչ ծառայության մեկնելը ուզում էի ընդունվել գեղարվեստաթատերական ինստիտուտ, բայց Ձորագյուղի ավագ դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեցի, իսկ հիմա արդեն հայացքներս կյանքի հանդեպ փոխված են, ուստի առայժմ պետք է մտածեմ աշխատանք գտնելու մասին: Ինչ վերաբերում է ծառայակից ընկերներիս, հայրենիքի պաշտպանությանը, ապա պետք է ասեմ, որ նրանց շատ եմ կարոտում, քանի որ ընդհանուր ուժերով մենք ամենաճակատագրական պահերին սուրբ հայրենիքի պաշտպանության խնդիր ենք լուծել, մի այլ մտերմությամբ ու հազար թելերով կապվել իրար:Չեմ ասում, թե նոր սպառնալիքի դեպքում անպայման պատերազմ կգնամ, բայց երբ հայրենիքը զգա իմ պաշտպանության կարիքը, ապա ես անպայման կլինեմ այնտեղ»,-եզրափակեց Արթուր Պողոսյանը:

Իրենց նախկին աշակերտով հպարտ են նաեւ Ձորագյուղի հիմնական եւ ավագ դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, ովքեր գնահատելի ավանդ են ունեցել Արթուրի կրթության ու դաստիարակության, հայրենասիրական հայացքների ձեւավորման ու ամրապնդման գործում:

Խոսրով Խլղաթյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League