Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Նոր ավիաընկերություններ, նոր երթուղիներ. ՔԱԳՎ-ն նախատեսում է ավելացնել ձեռք բերված արդյունքները

SOCIETY

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի օդանավակայաններով փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 29.3 տոկոսով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանն` ամփոփելով կիսամյակային աշխատանքը:

-2017 թվականի առաջին կիսամյակն ինչպիսի՞ շրջան է քաղավիացիայի համար: Ի՞նչ ցուցանիշներ կառանձնացնեք:

-Առաջին կիսամյակը բավական դրական ենք գնահատում: 2016 թվականին դրական ցուցանիշներից հետո շարունակում ենք աճ գրանցել: Նշեմ, որ առաջին կիսամյակում փոխադրվել է 1 մլն 94 հազար մարդ, արդեն ունենք 29.3 տոկոսի աճ: Մեծ սպասումներ ունենք, որ 2017 թվականն ավելի լավ ցուցանիշներով կփակենք, քան 2016 թվականը, երբ վերջին տասը տարվա ընթացքում գրանցվեց ռեկորդային ցուցանիշ: 2016-ին ուղևորահոսքը կազմել էր 2 մլն 117 հազար մարդ: Բեռնափոխադրումների ցուցանիշներում նույնպես աճ կա, այն կազմում է շուրջ 70 տոկոս: Հուսով ենք, որ ցուցանիշներն այսպես կպահենք ու կավելացնենք:

Ընթացիկ տարում ունեցել ենք նոր երթուղիներ, տեղական ավիաընկերությունների շրջանում ակտիվություն է նկատվում:  Մասնավորապես, «Տարոն-Ավիան» Գյումրիից, «Արմենիա» ավիաընկերությունը: Վերջինս ամառային այս սեզոնին մի քանի ոչ կանոնավոր երթուղիներ բացեց: Այսօր ունենք կանոնավոր թռիչքներ դեպի Իսրայել, Բեյրութ, Աստանա:

-Այս նոր չվերթների բացումը որքանո՞վ է ազդեցություն թողել տոմսերի գների վրա:

-Նոր չվերթների բացումը չի կարող տոմսերի գների վրա ուղղակիորեն ազդեցություն թողնել: Անուղղակիորեն կարող է լինել, եթե չվերթները տրանզիտային նոր ուղղություններ ապահովեն, և այստեղ մրցակցության դեպքում գները կիջնեն: Ես կարող եմ ասել, որ մենք գների նվազում ունենք ոչ թե մի քանի երթուղիների բացումից հետո, այլ, ընդհանրապես, վերջին 3 տարիների ընթացքում նոր քաղաքականության վարման արդյունքում: Չնայած դրան, պետք է ասեմ, որ այս ցուցանիշները կրկին մեզ չեն գոհացնում: Դրա համար պետք է բանակցել, որպեսզի շատ ավիաընկերություններ գան, և եթե ուղևորների քանակը համապատասխան լինի, ապա ավիաընկերությունները կարող են մտածել իրենց գնային քաղաքականության փոփոխության մասին:

-Նշվում էր, որ ներդրումային ծրագիր կա «Շիրակ» օդանավակայանի զարգացման համար, և բարեկարգման աշխատանքներ են իրականացվելու օդանավակայանում: Ի՞նչ աշխատանքներ են արդեն իսկ իրականացվել և ի՞նչ ներդրումներ են կատարվել:

-Այո, Գյումրու օդանավակայանի զարգացումը մեզ համար այսօր առաջնային պլանում է: Ինչպես գիտեք այնտեղ արդեն երկու ավիաընկերություն երթուղիներ է շահագործում: Եվ որպեսզի ավելի ակտիվացնենք աշխատանքը մենք պետք է բարելավենք ենթակառուցվածքները, աշխատենք ծառայությունների ընդլայնման մասով: Արդեն իսկ օդանավակայանի թռիչքուղին  բարեկարգվել է, լուսաազդանշանային համակարգն է փոփոխվել, աշխատանքներ են տարվում օդանավակայանի տերմինալում: Արդեն կա մշակված ծրագիր, որի համաձայն նախատեսվում են շարունակական ներդրումներ: Դա կօգնի, որ նոր ավիաընկերությունների մուտքի դեպքում, կարողության իմաստով կարողանանք ապահովել անհրաժեշտ պայմանները:

-Առաջիկայում նոր ավիաընկերությունների մուտք Գյումրու օդանավակայան սպասվո՞ւմ է:

-Սովորաբար խուսափում ենք կանխավ ավիաընկերությունների մուտքի հետ կապված տվյալներ տրամադրել, քանի դեռ ավիաընկերությունները կոնկրետ որոշում չեն կայացրել: Բայց վստահ եղեք, որ բանակցություններ տարվում են, հուսով ենք, որ այդ ավիաընկերությունների թիվը կավելանա: Դա կախված է մի շարք գործոններից, բանակցությունների ընթացքից, ավիաընկերությունների ծրագրերից: Մենք բավական դրական ենք տրամադրված,  ավելի ոգևորվում ենք, երբ տեսնում ենք ակտիվությունը: Մենք տեսնում ենք, որ ավիաընկերություններն իրենց լավ են զգում:

-Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել փոքր ավիացիայի զարգացման նպատակով:

-Փոքր ավիացիայի զարգացումը ևս մեր կարևոր ծրագրերից է: Ավիացիայի վարչությունը ուսումնասիրությունների առումով լայնածավալ աշխատանք է տանում: Հայաստանի տարածքում ունենք 16 աերոդրոմ, և դրանցից պետք է ընտրել, թե որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել: Մինչ այդ շատ կարևոր է ուսումնասիրել ներքին ցամաքային փոխադրումների ծավալները, աերոդրոմի վերականգնման ծախսերը, որպեսզի պարզ լինի, թե որ ուղղությամբ շարունակենք: Գիտեք, որ արդեն Կապանի օդանավակայանի հետ կապված դրական տեղաշարժ կա: Առաջիկայում փոքր ավիացիայի զարգացման  վերջնական ծրագիրը կկազմվի  և կսկսենք, ըստ ուղղությունների, աշխատանք:

-Այսինքն` տեսանելի արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը:

-Այո, դեռ վաղ է խոսելը, որովհետև աերոդրոմների վերագործակման աշխատանքները բավական լուրջ ընթացք է նախատեսում: Լուրջ վերլուծություն է անհրաժեշտ, իսկ դա ժամանակ է պահանջում:

-Ի՞նչ փուլում են գտնվում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները:

-Այստեղ մեծ առաջընթաց ունենք: Դրական արդյունքներ կան առաջին պաշտոնական բանակցային փուլի ընթացքում: Բավական ծավալուն բանակցային տեքստից մի քանի կետ էր մնացել վերջնականացնելու: Վերջերս հունիսին Քաղավիացիայի  գլխավոր վարչության պետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Բրյուսել, այնտեղ քննարկում տեղի ունեցավ եվրոպացի մեր գործընկերների հետ և մնացած կետերի շուրջ բանակցություններն էլ ավարտվեցին: Հիմա այն փուլում ենք, որ համաձայնագիրը  ԵՄ պետություններին առանձին ներկայացվի հաստատման: Հույս ունենք, որ բանակցությունների երկրորդ պաշտոնական փուլի ընթացքում կստորագրվի:

-Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգի ներդրման նպատակով:

-«Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» հայեցակարգի ներդրումը թույլ կտա ավիաընկերություններին օգտագործել կարճ երթուղիներ՝ էականորեն բարձրացնելով թռիչքների արդյունավետությունը: Կա արդեն ձևավորված աշխատանքային խումբը, աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության և աշխատանքային խմբի մասնագետների միջև, որի ընթացքում քննարկվել են վերոնշյալ ծրագրի ներդրման դրույթները, ռազմավարությունը և հնարավոր խոչընդոտները: Հայեցակարգի ներդրման վերաբերյալ տեղեկատվության նախագիծ է մշակվել ՀՀ Աերոնավիգացիոն տեղեկատվական ժողովածուում հրապարակելու համար: Կարծում ենք 2017-ի ավարտին կունենանք որոշ արդյունքներ:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League