Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՔԿԱԳ գործընթացը Հայաստանում բարեփոխվում է. Սուրեն Քրմոյանը ներկայացնում է սպասվող փոփոխությունները

SOCIETY

Բարեփոխվում է ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործընթացը: Այս առնչությամբ «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի հետ:

-Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ընթացքում մեր քաղաքացիները անմիջապես շփվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Այդ իսկ պատճառով խնդրում եմ տեղեկացնել, թե ինչպիսի՞ բարեփոխումներ են կատարվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում:

-ՀՀ Կառավարության 2017-2022 թվականների ծրագրի շրջանակներում ՔԿԱԳ ոլորտում նախատեսվել են մեծածավալ բարեփոխումներ, որոնք անմիջականորեն վերաբերում են քաղաքացիներին ծառայությունների մատուցմանը, մասնավորապես.

Իրականացվելու է քաղաքացիական կացության  ակտերի ոլորտի օրենսդրության արդիականացումը, որի շրջանակներում քաղաքացին կարող է ծառայություններ ստանալ «Մեկ պատուհանի» սկզբունքով ցանկացած ՔԿԱԳ մարմնում, ի տարբերություն ներկա համակարգի, երբ քաղաքացին ծառայություն կարող է ստանալ միայն ըստ բնակության վայրի:

Իրականացվելու է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային համակարգի ներդնումը, որի շնորհիվ քաղաքացիները շատ հարցերի և դիմումների պատասխաններ կարողանալու են ստանալ առանց ՔԿԱԳ մարմին այցելելու:

Իրականացվելու է ծննդի և մահվան ավտոմատ գրանցում ՝ անկախ դրա վերաբերյալ դիմում ներկայացնելու հանգամանքից:

Բացի այդ, նախատեսվում է բարեփոխել ՀՀ արդարադատության նախարարության կողմից ՀՀ պաշտոնական փաստաթղթերի ապոստիլով վավերացման ընթացակարգերը, իրականացնել երեխայի միջազգային առևանգման և օտարերկրյա որդեգրումների բնագավառի բարեփոխումներ՝ օրենսդրական մակարդակով ամրագրելով բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև թվայնացնել քաղաքացիական կացության  ակտերի թղթային արխիվը:

-Արդյո՞ք ՔԿԱԳ ծառայությունների մատուցման ժամկետները ողջամիտ են:

-«Քաղաքացիական Կացության  ակտերի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասին համաձայն՝ ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության  ակտերի պետական գրանցումն իրականացնում է ՔԿԱԳ մարմին փաստաթղթերի ներկայացման օրը, եթե սույն օրենքով այլ ժամկետներ նախատեսված չեն»:

Օրինակ՝  ծննդյան, հայրության ճանաչման գրանցումները իրականացվում են դիմում ներկայացնելու օրը:

Բացի այդ, այն դեպքերում, երբ «Քաղաքացիական կացության  ակտերի մասին» օրենքում սահմանվել է այլ ժամկետ, ապա տվյալ ժամկետը հստակեցված է լինում՝ ներառելով վերջնաժամկետը:

Օրինակ՝ ամուսնության գրանցումն իրականացվում է ոչ շուտ, քան դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող 10-րդ օրը և ոչ ուշ, քան երեք ամիսը(բացառությամբ հարգելի պատճառների դեպքերում):

-Ինչ տուրքեր են գանձվում ՔԿԱԳ ծառայությունների մատուցման համար:

 -«Քաղաքացիական կացության  ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի համաձայն Քաղաքացիական կացության  ակտերի պետական գրանցումների և դրանց հետ կապված այլ գործառույթների համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով: Օրինակ՝ հայրության ճանաչման գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 ՀՀ դրամ:

Սակայն հարկ է նշել, որ որոշ ծառայությունների համար պետական տուրք չի գանձվում: Օրինակ՝ ծննդյան, որդեգրման, մահվան գրանցումների դեպքում պետական տուրք չի գանձվում:

-Արդյո՞ք հասարակությունը տեղեկացված է ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի դրույքաչափերի վերաբերյալ:

-Շատ կարևոր է, որ քաղաքացին իրազեկ լինի ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների մատուցման ժամկետներին և վճարներին:  ՔԿԱԳ մատուցվող ծառայությունները, ժամկետները, պետական դրույքաչափերը սահմանված են «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով, որը պաշտոնապես հրապարակված է և հասանելի է բոլորին: Արդարադատության նախարարությունը պարբերաբար իրազեկման արշավներ է կազմակերպում: Ներկայումս  ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական դրույքաչափերի վերաբերյալ կազմվել է ինֆոգրաֆիկա, որպեսզի ՔԿԱԳ ոլորտում մատուցվող ծառայությունների, ժամկետների, պետական տուրքերի վերաբերյալ տեղեկատվությունը ավելի մատչելի դառնա հասարակության համար:

-ՔԿԱԳ ծառայությունների բողոքարկման ի՞նչ մեխանիզմներ են գործում:

-Արդարադատության նախարարությունը մեծ արշավ է սկսել ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակը բերալավելու և վերահսկելու, ինչպես նաև ՔԿԱԳ ոլորտում ծառայությունների որակի վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ստանալու համար:

ՔԿԱԳ ծառայությունների մատուցման հետ կապված բողոքների և առաջարկների դեպքում քաղաքացին կարող է աշխատանքային ժամերին կապվել Արդարադատության նախարարության թեժ գիծ ծառայությանը՝ +374 10 59-41-90: Կամ նամակ գրել Արդարադատության նախարարության էլեկտրոնային հասցեին` [email protected] 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League