Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում օդերևութաբանները օգոստոսի համար կրկին շոգ եղանակ են կանխատեսում

SOCIETY

 Հայաստանում օդերևութաբանները օգոստոսի համար կրկին շոգ եղանակ են կանխատեսում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր, ամսվա ընթացքում հաճախակի կլինեն հարավից ներթափանցող ջերմային ալիքները, ինչի հետևանքով այս օրերին առկա բարձր ջերմաստիճանները պարբերաբար կկրկնվեն:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է օգոստոս ամսվա եղանակի կանխատեսումը և կլիմայական բնութագիրը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 15...17 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 12...13 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 37...39 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...11 մմ):

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...18 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 29...34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև 5...8 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 25...32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...46 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 16...19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը` մինչև 30...34 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 5...9 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 3...7 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 27...30 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 40...60 մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 19...22 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև 35...39 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 6...11 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 8...12 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը` 30...32 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 30...55 մմ):

Վայոց ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ 26...27 աստիճան, լեռնային շրջաններում` 18...20 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝  ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև 38...39 աստիճան, լեռնային շրջաններում` 28...33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև 12...15 աստիճան, լեռնային շրջաններում` 5...10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը նախալեռնային շրջաններում` 12...13 աստիճան, լեռնային շրջաններում` 5...6 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը նախալեռնային շրջաններում՝ 35...38 աստիճան, լեռնային շրջաններում` 27...28 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում՝  9...20 մմ, լեռնային շրջաններում՝ 26...30 մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում սպասվում է 25...26 աստիճան, նախալեռնային շրջաններում` 17...19 աստիճան, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը հովտային շրջաններում մինչև 39...40 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29...33 աստիճան, ամսվա երկրորդ կեսին օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև 13...15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5...10 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը հովտային շրջաններում` 11...15 աստիճան, նախալեռնային շրջաններում` 5...8 աստիճան, միջին բացարձակ առավելագույնը հովտային շրջաններում՝ 35...37 աստիճան, նախալեռնային շրջաններում` 29...31 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում՝ 8...30 մմ, նախալեռնային շրջաններում՝ 15...40 մմ):

Երևան

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 26...27 աստիճան է, որը 1 աստիճանով բարձր է ամսական միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև 39...40 աստիճան, ամսվա երկրորդ կեսին` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև 13...15 աստիճան (դիտված բազմամյա միջին բացարձակ նվազագույնը` 130C, միջին բացարձակ առավելագույնը` 37 աստիճան): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 8...10 մմ):

Ամենաշոգ օգոստոսներ դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2011, 2015 թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով: Ամենահով օգոստոսներ դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009 թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League