Yerevan, 12.June.2026,
00
:
00
BREAKING


Հրանուշ Հակոբյանը մասնակցել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառմանը

SOCIETY

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եռօրյա աշխատանքային այցով հոկտեմբերի 16-18-ին եղել է Նիդերլանդների Թագավորությունում, մասնակցել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի առաջին օրը նախարար Հակոբյանը հանդիպել է հայաշատ Ալմելոյի քաղաքապետ Յոն Հերմանս-Ֆլադբելդի հետ: ՀՀ սփյուռքի նախարարը գոհունակությամբ է արտահայտվել հայ համայնքի նկատմամբ քաղաքապետարանի կողմից ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի մասին: Իր հերթին քաղաքապետ Հերմանս-Ֆլադբելդը բարձր է գնահատել հայության մասնակցությունը Ալմելոի հասարակական կյանքին: Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Ալմելոյի հայությանը հուզող խնդիրների շուրջ:

Այնուհետև, նախարար Հակոբյանը ծաղկեպսակ է զետեղել Ալմելոյի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի առջև և  հիշատակի եղևնու ծառ տնկել Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում: Օրվա վերջում Ալմելոյի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում Սփյուռքի նախարարը հանդիպել է Ալմելոյի հայ համայնքի հետ, նախարարության մեդալներով և պատվոգրերով պարգևատրել հայ համայնքի ներկայացուցիչներին և առանձնազրույց ունեցել Ալմելոյի համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ:

 Հոկտեմբերի 17-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել հոլանդահայ համայնքային կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը ՀՀ սփյուռքի նախարարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Հակոբյանը «Մայրենիի դեսպան» մեդալով է պարգևատրել «Կրթական հարթակի» հիմնադիրներ և ուսուցչական մեծ ավանդ ունեցած Մարտուն Էլբակյանին և Սվետա Աբրահամյանին, շնորհակալագրերով առանձնանշել համայնքային կյանքում ակտիվ դերակատարում ունեցած կազմակերպություններին: Նախարարը ներկայացրել է Սփյուռքի նախարարության` հայապա հպանությանն ուղղված ծրագրերը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք գործակցության խնդիրներին և պատասխանել  ներկաներին հուզող հարցերին:

Նույն օրը Ամստերդամում տեղի է ունեցել Հայ առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու 300-ամյակին նվիրված միջոցառումը, որին ներկա են գտնվել նախարար Հակոբյանը, դեսպան Աղաջանյանը, հայկական, հոլանդական, ռուսական և ասորի եկեղեցիները ներկայացնող հոգևոր հայրեր և հայ համայնքի ներկայացուցիչներ: Նախարար Հակոբյանն ընթերցել է ՀՀ Նախագահի ուղերձը և հանդես եկել ողջույնի խոսքով: Գերաշնորհ Տեր Տարոն եպիսկոպոս Ջերեջյանը ներկայացրել է Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորական նամակը, պարոնայք Ռենե Բեկյուսը և Օքսֆորդի համ ալսարանի պրոֆեսոր Թեո Ֆան Լինտը ներկայացրել են «Սուրբ Հոգի» եկեղեցու հիմնադրման և Ամստերդամի հայկական համայնքի ստեղծման ու զարգացման պատմությունները:

Այցի վերջին օրը ՀՀ սփյուռքի նախարարն այցելել է Ամստերդամի Գրիգոր Նարեկացու անվան կիրակնօրյա դպրոց, որից հետո «Սուրբ Հոգի» եկեղեցու սրահում հանդիպել հոլանդահայ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարարին ուղեցկել է Նիդերլանդերում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

 

Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board