Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ վարժանքը դարձավ արտակարգ իրավիճակներին արձագանքման սահմանված բարձր նշաձողի հիմքը

SOCIETY

Կոտայքի մարզում գտնվող ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում հուլիսի 28-ին կայացավ հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքների բախման հետևանքով ստեղծված իրավիճակում քիմիական, ճառագայթային մոնիթորինգի, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացում, առաջին բուժօգնության ցուցաբերում» թեմայով: Ուսումնավարժության  ընթացքին հետևում էին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը,  Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը, ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Վարժանքն իրականացվում էր այս տարվա հուլիսին ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների կողմից ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի համար անցկացվող առաջին օգնության, կենսապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով դասընթացների շրջանակում:

Ըստ ուսումնավարժության սցենարի՝ տեղական ժամանակով ժամը 1030-ի սահմաններում ՀՀ Արմավիրի մարզի «Արաքս» կայարանում՝ բախվել են քլոր տեղափոխող բեռնատար և մարդատար երկու գնացքներ:  Բախման հետևանքով բեռնատար գնացքի գլանատակառի վրա առաջացել է ճեղք, իսկ ուղևորատար գնացքում հրդեհ է բռնկվել, գլանատակառի վրա առաջացած ճեղքից տեղի է ունեցել քլորի պայմանական արտահոսք, կա 9 տուժած, ստեղծված իրավիճակում  անհրաժեշտ է իրականացնել ճառագայթային, քիմիական հետախուզություն և տուժածների տարհանում, ինչպես նաև հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքներ, առաջին բուժօգնության ցուցաբերել տուժածներին:

Անմիջապես դեպքի վայր ժամանեցին ՀՀ ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի ծառայողները, որոնք իրականացրեցին քիմիական և ճառագայթային հետախուզություն, չափվեց ժառագայթային ֆոնը և օդում քլորի խտությունը: Ստեղծված իրավիճակը գնահատելուց հետո` ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ուժերով իրականացվեցին տուժածների տարհանման և պնևմոբարձիկի միջոցով քլորի արտանետումը դադարեցնելու միջոցառումներ: Միևնույն ժամանակ դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի միջոցով ապահովվում է ջրային «վարագույր»` արտանետված քլորի տարածումը կանխելու, այնուհետև տուժածների ու փրկարարների վարակազերծումն իրականացնելու  նպատակով: Բեռնատար գնացքի տուժած ուղևորները «Տաք» և «Սառը» գոտիների սահմանագծում ծավալված վարակազերծման կետում անցնում են սանիտարական լվացում, տեղափոխվում են «մաքուր» տարածք, զգեստափոխվում են, այնուհետև ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության ծառայողների ուժերով տուժածները տեղափոխվում են ՀՀ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն»-ի կողմից ծավալված բժշկական տեսակավորման կետ ու ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարական ջոկատի ուժերով իրականացվում են գնացքների բախման հետևանքով առաջացած հրդեհի մարման և տուժած ուղևորների տարհանման աշխատանքներ:

Ուսումնավարժանքի ավարտին շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը , Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթը , ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ - ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին, որոնք գոհունակությամբ նշեցին, որ տպավորված են ուսումնավարժանքի արդյունքներից, միևնույն ժամանակ բարձր գնահատեցին Արտակարգ իրավիճակների նախարարության և իրենց երկրների միջև արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտում ձևավորված սերտ համագործակցությունը:

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն հայտնեց ուսումնավարժանքի մասնակից ԱՄՆ, Միացյալ Թագավորության, և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայողներին՝ ուսումնավարժանքին ակտիվ մասնակցելու համար:

-Մեր երկրների բնակչությունը մեզնից պահանջում է արտակարգ իրավիճակներին արձագանքման բարձր չափանիշներ, և ես կարծում եմ, որ այս վարժանքների արդյունքը հիմնաքար էր այդ նշաձողին համատեղ  հասնելու համար, - շեշտեց նախարար Դավիթ Տոնոյանը:

Միջոցառման ավարտին ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության, առաջին բուժօգնության, ճառագայթային, քիմիական, կենսաբանական իրավիճակների վերաբերյալ դասընթացները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Բրիտանիայի միացյալ թագավորության թագավորական ցամաքային զորքերի վեցերորդ գումարտակի ընդհանուր թվով 18 զինծառայողների  պարգևատրեց  ԱԻՆ շնորհակալագրերով: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի և Բրիտանիայի միացյալ թագավորության թագավորական ցամաքային զորքերի վերպատրաստող թիմի կողմից  Լուսակերտի հրշեջ փրկարարական ջոկատը ստացավ վկայական առ այն՝ որ ջոկատը հաջողությամբ ավարտել է խորացված առաջին օգնության և վտանգավոր նյութերի ճանաչման և արձագանքման  դասընթացը:

 

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia