Բարսելոնայում գնացքի վթարի հետևանքով առնվազն 48 տուժած կա
INTERNATIONAL NEWSԱռնվազն 48 մարդ է տուժել Բարսելոնայի մերձքաղաքային գնացքի արտակարգ պատահարի հետևանքով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրանցից հինգը` ծանր վիճակում են, 18 մարդ հոսպիտալացվել է: Նախնական տվյալների համաձայն՝ գնացքը չի հասցրել արգելակել:



