Ինձ թվում էր, թե վերջ՝ կյանքն այլևս ավարտվել է. Լիլիթ Հակոբյանն անկեղծանում է
LIFE
Life.panorama.am-ն իր անկեղծ զրույցի շարքով շարունակում է մուտք գործել հայտնիների կյանքի թաքուն անկյուններն ու խոսել դեռեւս չբարձրաձայնված հարցերի մասին: Մեր բաց ու թափանցիկ զրույցի հերոսուհին այս անգամ հաղորդավարուհի Լիլիթ Հակոբյանն է, ով վարում է Asekose.am կայքի «CV» հաղորդումը, որն էլ եթեր է հեռարձակվում ԱրմՆյուզ հեռուստաընկերությամբ:
Մանկությանս ամենավառ հիշողությունները...
Այն երջանիկներից եմ, ով իսկապես կարող է ասել, որ ունեցել է բացառիկ անհոգ և ուրախ մանկություն։ Դժվարանում եմ այդ ամենից որևէ բան առանձնացնել, որովհետև այնքան շատ և անմոռանալի հիշողություններ ունեմ՝ սկսած բակային՝ այն ժամանակների համար այդքան արդիական «հալամուլա»-ից մինչև ավանդական տիկնիկներով խաղերը։ Թերևս, վերջին սերունդն էինք, ովքեր սիրում էին բակային խաղերը, թեպետ այլընտրանք էլ չունեինք, ինչն այսօր ունեն ներկայիս սերնդի երեխաները, բայց, միևնույն է, մեր մանկությունը և մեր առօրյան շատ ավելի իրական էր... Վերադառնալով մանկության հիշողությանը՝ պետք է առանձնացնեմ Ամանորի նախօրեի ուրախ ավտոբուսը: Պապիկս տեղեկացել էր, որ Երևանում կա նման ավտոբուս, որում կային՝ այն տարիների համար այդքան անսովոր զվարճալի հերոսներ։ Ամանորին հաշված օրեր էին մնացել, սակայն պապիկիս համառության և մեկ օր այդ ավտոբուսի հետևից գնալու շնորհիվ՝ մեզ դա հաջողվեց։ Մի քանի ժամ պարզապես շրջում էինք այդ ուրախ ավտոբուսով՝ մինչ ես մյուսների հետ երգում և «Մակառենա» հայտնի պարն էի կրկնում։ Հատկանշականն այն է, որ մինչ վայելում էի այդ ամենը, ծնողներս իսկապես անհանգստացել էին, քանի որ մեկ ամբողջ օր ինձնից և պապիկից տեղեկություն չունեին, իսկ բջջային հեռախոս որևէ մեկը չուներ։ Գուցե այս հիշողությունն այսօրվա երեխաներին նույնիսկ ձանձրալի կթվա, սակայն այն իսկապես ջերմացնում է ինձ և ստիպում կարոտել այդ անհոգ օրերը:
Շարունակությունը` այստեղ:




















































