BRICS-ի երկրների ներկայացուցիչներն անվտանգության հարցել են քննարկել Պեկինում
INTERNATIONAL NEWSՉինաստանի մայրաքաղաքում բացվել Է BRICS-ի երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների յոթերորդ հանդիպումը, ներկայացուցիչներ, որոնք տնօրինում են անվտանգության հարցերը:
«Անվտանգության ոլորտում համագործակցությունը հավասարակշռման կարեւոր միջոց Է»,- իր ելույթում նշել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ Յան Ցզեչին: «Ընթացիկ միջազգային իրադրությունը շատ բարդ Է եւ ենթակա Է լուրջ փոփոխությունների, իսկ անորոշության եւ անկայունության գործոնները սաստկանում են»,- նշել Է նա: «Մենք պետք Է հանդես բենեք հեռատեսություն եւ, անկյունաքար դարձնելով BRICS-ի երկրների շահերը, անընդհատ ամրապնդենք մեր պետությոնների ազգային վերածնունդը, առաջ մղենք գործարար համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- ընդգծել Է Յան Ցզեչին՝ մասնակից երկրներին կոչ անելով պահպանելու բազմակողմանիության սկզբունքները, գլոբալ շուկայի կատարելագործման գործընացները, գլոբալացումը եւ տնտեսությունների բաց սկզբունքի ուժեղացումը: ՌԴ-ի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը նշել Է, որ այս հանդիպումը կարեւոր հնարավորություն Է համարում անվտանգության ոլորտում համագործակցության առարկայական քննարկման համար՝ Չինաստանի Սյամեն քաղաքում BRICS-ի՝ այս տարվա սեպտեմբերին նախատեսված գագաթնաժողովի նախաշեմին:
«Հնգյակի» (BRICS) պետությունները միասնական են հանգուցային գլոբալ խնդիրների գնահատման հարցում, ակտիվորեն փոխգործակցում են հանգուցային միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, G20-ում, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում, Արժույթի միջազգային հիմնադրամում, Համաշխարհային բանկում, այլ բազմակողմանի կազմակերպություններում եւ համաժողովներում»,- ընդգծել Է Պատրուշեւը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



