Օրվա բաղադրատոմսը. Մակարոնս
LIFEԲաղադրիչներ
- նուշ - 45 գր
- շաքարի փոշի - 75 գր
- շաքարավազ - 10 գր
- ձվի սպիտակուց - 1 հատ
- սննդի գունանյութ - ըստ ցանկության
- գետնանուշի կարագ (арахисовое масло) - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակ
- Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնում ենք: Վերցնում ենք նուշի ալյուրը կամ պատրաստում ենք ինքնուրույն: Նուշի վրա եռման ջուր ենք լցնում, թողնում 10 րոպե, հետո դատարկում ենք, նորից եռման ջուր լցնում ու թողնում մի քանի րոպե: Այնուհետև ջուրը դատարկում ենք և նուշի կեղևները մաքրում և չորացում տաք թավայի մեջ կամ 50 աստիճան տաքացրած ջեռոցում (10 րոպե): Այս ամենի հետո նուշը հովացնում ենք ու աղում` ընթացքում շաքարի փոշի ավելացնելով (5 վայրկյան ընդմիջումներով): Ստացվում է նուշի ալյուր, որը 2-3 անգամ մաղում ենք:

- Սպիտակուցը հարում ենք այնքան, մինչև հայտնվի թեթև, ոչ խիտ փրփուր և ավելացնում ենք 10 գր շաքարավազ:

- Հարում ենք այնքան, մինչև դառնա կայուն փրփուր, ինչից հոտո էլ ավելացնում ենք ներկանյութը:

- Շարունակում ենք հարել այնքան, մինչև պինդ փրփուր ստացվի, և ամանը թեքելիս չթափվի:

- Սպիտակուցի մեջ երեք անգամով լցնում ենք շաքարի փոշու և նուշի ալյուրի խառնուրդը և խառնում վերևից ներքև շարժումներով:

- Ահա այսպես:

- Խմորը լցնում ենք խոհարարական պարկի մեջ: Տապակի մեջ, իրարից 3-4 սմ հեռավորությամբ, լցնում ենք 2-3 սմ տրամագծով շրջաններ: Ստացվում է մոտ 20 հատ:

- Թողնում ենք սեղանին մինչև որ խմորի երեսին կեղև առաջանա: Մատով դիպչելիս խմորը չպետք է կպչի մատին:

- Ջեռոցը 140 աստիճան տաքացնում ենք: Տապակը դնում ենք ջեռոցի մեջտեղի մասում և թխում 10 րոպե:

- Ջեռոցից հանում ենք, պոկում թղթից, դնում սառը մակերևույթի վրա և արագ շրջում ենք:

- Մի մակարոնի տակի մասին քսում ենք գետնանուշի կարագը և ծածկում մյուսով:

- Ահա և վերջ:

- Վայելում ենք:

Մակարոնս պատրաստելիս հարկավոր է կրեմի մասին նախօրոք մտածել: Իսկ թե ինչպիսի կրեմն ավելի հարմար կլինի, դա թողնում ենք Ձեր հայեցողությանը:
1
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Conc...
2
Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s...
3
AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little Ones
4
Opportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region...
5
The Armenian UBPay system partners with iSend remittance global service



